Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներու
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակից։
Ուկրաինական կողմն ընդգծել է իր երկրի համար Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել դրա համար։
Դրա հետ մեկտեղ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։