Мы в Telegram
Добавить новость

Посол ФРГ в РФ Ламбсдорф: интерес к России в Германии по-прежнему огромен

Ивлеева планирует открыть бар с азиатской кухней

Призовой фонд чемпионата по игре «Камень, ножницы, бумага» сформирован московскими рестораторами

Вымогают деньги якобы от имени семьи: знакомым Анастасии Заворотнюк приходят сообщения от мошенников





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախն իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը. Թևան Պողոսյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Ազգային օրակարգից շեղում, մանիպուլ յացիաներ: Մի կողմից՝ ինքն իր համար կարող է այդ հարցերը հանգիստ քննարկել, բայց, ի վերջո, փորձելու է հիմնավորված ներկայացնել, որ ազնիվ է եղել, քննարկել է, այս ու այն արել, ժողովուրդն էլ այս է ընտրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային դաշտ նետված պատմական ու իրական հայրենիքի քննարկման մասին հարց ենք ուղղում: Ինչո՞ւ են սա անում:

«Նպատակ ունեն, ուզում են իշխանությունը պահել, մնալ իշխանության, այլ իմաստներով՝ հասկանալով նախկինում արած քայլերի հետևանքները, որ մի օր, միևնույնն է, կանգնելու են պատասխանատվության առջև: Իրականության մեջ ինձ համար այնքան էլ իրավական պատասխանատվության հարցը չէ այստեղ, որքան ազգային արժեհամակարգի կամ Աստծո առջև կանգնելը: Իրենք սիրում են վերջինի մասին խոսել, բայց Աստծո դատաստանից որևէ մեկը չի կարողանալու խուսափել: Այլ հարց է, թե ինչո՞ւ են այս րոպեին դա անում: Եթե այս ամենին ժողովուրդը հանգիստ վերաբերվի, ինքն էլ հանգիստ իր մնացած հերթական զիջումները կանի ու կգնա: Բայց դրա գլխավոր փիլիսոփայության հարցն ուրիշ տեղ է: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություն: Չի կարող պարտված իշխանությունը բերել հաղթանակներ կամ փոփոխություններ: Քանի դեռ իրենք են, այս է լինելու:

Ամբողջ խնդիրն այնքան էլ այն չէ, թե մեր ներքին հասարակությունում կարողացա՞նք միավորվել, ինչ-որ բան փոփոխել, որքան այն, որ թշնամին օգտվում է սրանից: Բանակցությունները ևս գիտություն է: Գիտական մեծությունների աշխատությունների մեջ գրված է, որ շատ ժամանակ, երբ կան խնդիրներ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ բան փոխել, դու բանակցողին ես փոխում, որ դրա հետ միասին նոր հնարավորությունների դուռ բացվի: Կօգտագործվի՞ այդ նոր բանակցողը, թե՞ ոչ, դա արդեն երկրորդ խնդիրն է, այսինքն՝ ինքը որքա՞ն պատրաստված կլինի, դասերը ինչպե՞ս կքաղի նախկինից և այլն: Բայց դու պետք է բանակցող փոխես, որ ինչ-որ բան փոխվի բանակցային սեղանի շուրջ: Այլ պարագայում քեզ միշտ ճնշելու են և օգտագործելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ինչո՞ւ է ժողովրդավարության մեջ ձևավորվել այն երևույթը, որ երբ կա սխալ, մարդիկ ինքնահրաժարական են տալիս: «Սա ինքնակամ երևույթ չէ: Արժեքային դաշտի բարձր իմաստով կամ ռազմական, քաղաքական խոր արժեքային համակարգ ունեցող երկրում դա պատվի համար է արվում: Օրինակ՝ Գերմանիայում պարզել էին, որ պաշտպանության նախարարը, որն առաջադիմական էր համարվում, անգամ մտածում էին, որ ապագա կանցլերն է լինելու, իր թեզի մի մասը քոփի-փեյսթով է գրել, դրանից հետո նա միանգամից հրաժարական տվեց: Անգլիայի կին վարչապետի պարագայում ինչ-որ փոքրիկ միջադեպ եղավ, ու նա հեռացավ: Նույնը՝ Նոր Զելանդիայի պարագայում: Այդ մարդիկ էլ կարող էին ասել՝ սխալվել ենք, ներողություն, և անցնեին առաջ, բայց՝ ոչ: Ասում են՝ «երկու անգամ հրաժարական ենք տվել», սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մանիպուլյատիվ է:

Հրաժարական տվողը գնում է: Իսկ մեզ մոտ մեծ թատրոնի բեմադրություն էր դրվում օրենքի իմաստով: Հրաժարական տվողը մեկ օր իր պաշտոնից դուրս չի եկել, միշտ էլ եղել է պաշտոնակատարի կարգավիճակով: Դրա համար էլ այդ հրաժարականներից հետո եղած ընտրությունները չեն տարբերվել նախկին մեր երեսուն տարվա որևէ ընտրության փորձից: Իրենք միշտ ասում են, որ մեր մոտ ընտրություններով փոփոխություն չի եղել: Սրանք էլ չեն տարբերվել, դրա համար նույն կերպ փոփոխություն չի եղել, նույն մարդն է»,-ընդգծում է Պողոսյանը:

Ասում է՝ Հայաստանը հերթական մի փուլի առջև է կանգնած: «Մեր թշնամիները չեն թաքցնում իրենց նպատակները: Ալիևն իր շտապողական գործողությունների մեջ է, ասում է՝ «պետք է այս հողերն էլ տաք, անկլավներն էլ տաք, «Զանգեզուրի միջանցքն» էլ տաք»: Ադրբեջանը, Թուրքիան իրենց ժամանակն են վերցրել: Փորձում են ժամանակ ձգել, որովհետև, ուշ թե շուտ, գալու են: Ալիևը հենց այնպես չի ասել՝ եթե կամավոր չտաք, ուժով եմ վերցնելու: Դրա համար էլ վախեցնում էր, թե՝ սա չանենք, պատերազմ է լինելու, այն մյուսը չանենք, պատերազմ է լինելու: Բայց այդ պատերազմն, այսպես թե այնպես, լինելու է, որովհետև պատերազմի մեջ ենք: Մեր պատերազմը չի ավարտվել, ու հիմա պատերազմի մեջ ենք, պարզապես ոչ թե ակտիվ ռազմական գործողություններ են, այլ մի քանի կրակոց, տեղեկատվական պատերազմի մեջ ենք, դպրոցների հետ կապված տելեգրամյան ալիքներով տարածված լուրը պատերազմի քայլ չի՞: Հիմա, եթե պատերազմը չի ավարտվել, ինչի՞ մասին ենք փորձում խոսել:

Պատերազմը կանգնեցնելո՞ւ մասին, բայց իրենք ասացին, որ Ադրբեջանը պայմանները չի ընդունում, տարաձայնություններ ունենք և այլն, և այլն: Չի ընդունելու այնքան ժամանակ, մինչև իրեն չպարտադրվի: Պարտադրելու համար պետք է ռեսուրս ունենաս: Իսկ ռեսուրս ձևավորելու համար պետք է նստես ու նայես, թե ինչ կա չկա, եթե շատ պարզ ասենք: Ալիևին երևի ժամանակին ինչ-որ մեկն ասել է՝ նավթ ունեք, կհարստանաք, հետո ձեր հարցերը կլուծեք: Իրենք խելոք լսել են: Եթե վաղը մեզ մեկն ասի՝ ինչոր բան ունեք, գնացեք և արեք, միակ բանը, որ մեզ կարող են բոլոր կողմերից առաջարկել, ազգային միասնությունն է: Ուրիշ ռեսուրս չունենք, մնացածը շատ փոքր ֆինանսական ներհոսքերի խնդիրներ կարող են ապահովել կամ չապահովել: Մեր միակ ռեսուրսն ազգային միասնությունն է, աշխարհի տասը միլիոն հայերով հավաքվենք իրար գլուխ, փորձենք ինչ-որ բան նախաձեռնել և անել: Բայց քանի որ դա էլ է հիմքում եղել քայքայված, այս պատկերն ենք ունենում»,նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: Ըստ նրա, եթե իրականում Սփյուռքում լավ հետազոտություն անենք, բոլոր մարդկանց համար շատ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ընկալվել հայրենիք, այլ եղել է իրենց գյուղը, օրինակ՝ Վանում, Ղարսում կամ ուրիշ տեղ:

«Բայց դա միավորվում էր, երբ ասում էինք՝ Հայաստան: Ի՞նչ հետևանք է ունենալու այս բաժան-բաժան անելը: Սփյուռքին վանելու ենք մեզանից այն իմաստով, որ մարդն ասելու է՝ իմ համար հայրենիքը նաև Արարատից այն կողմ է, շատերին բերելու են հասցնեն մինչև Արարատ՝ Խոր Վիրապի կողքով, ու վերջ: Հերթական պառակտման գծի հետևանքը, որը կարող է ներազդել բոլորիս վրա: Ո՞նց անենք, որ բոլոր հայերին միավորենք: Պետք է ասես, որ նա էլ է իմ հայրենիքը, որ այն մարդը գա ու քո կողքին կանգնի: Բաժան-բաժան իրավիճակից կարողանում են օգտվել, մանիպուլ յատիվ աշխատանք կատարել: Ի՞նչ տարբերություն՝ այսօր պատմական Հայաստանի դեմ են խոսելու, թե՞ նրա, որ խաղողն ընդհանրապես Արարատյան դաշտավայրում չի աճել, և միայն ծիրան պետք է աճեցնել: Ինչ-որ թեմա են գտնելու, որ պառակտեն»,-շեշտում է մեր զրուցակիցը: Իսկ Արցախը… Արցախը իրակա՞ն Հայաստան էր, թե՞ պատմական:

«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը: Մոնթեն հենց այնպես չի ասել՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության անձնագրերն էին, մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսական միջոցներն էին, մի տարածք, որտեղի կրթական համակարգն ամբողջովին Հայաստանի Հանրապետության նախարարությունում էր գրվում և որոշվում, սոցիալական բոլոր օրենքները, օրենսդրական ամբողջ դաշտը, Հայաստա՞ն է, թե՞ ինչ: Հայերեն էին խոսում մարդիկ, մեքենաների պետհամարանիշները հայկական էին, ամեն ինչ հայկական էր: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ գործող բանկ Արցախի Հանրապետությունում վարկ էր տալիս ու գրավ վերցնում, դա հիմա Հայաստանի՞նն էր, թե՞ ոչ: Հիմա այս դիսկուրսի գաղափարն իրենց կողմից բաժան-բաժան անելն է, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով են առաջնորդվում: Ավելի շատ խմբերի բաժանել ու դրանք մանրացնել, արգումենտ փնտրելու գաղափարի մեջ են, բոլոր այն թեմաները, որոնք կարող են միավորել, փորձելու են բաժանել: Պետք է ամեն կերպ չնպաստենք իրենց օրակարգին թեկուզ քննարկումների տեսքով, որ կարողանանք ինչ-որ բան փոխել»,-եզրափակում է Թևան Պողոսյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Песков о споре РФ и Китая из-за цены на газ: каждый отстаивает свои интересы

Специалисты украсили свыше 250 кафе и ресторанов в центре Москвы

В Коломне объявлен электронный аукцион по содержанию дворов

"Ээээ, если это видео куда-нибудь попадет — я ей очко порву"

Музыкальные новости

"Гриша, уходи!": реакция интернет-сообщества на вылет "Урала" из РПЛ

Топ-клуб РПЛ из Москвы заинтересован в трансфере Зайнутдинова

ЧЭРЗ запланировал оздоровительную кампанию для сотрудников и их детей

Хозяйка «голой» вечеринки Анастасия Ивлеева открывает в Москве азиатский ресторан

Новости России

Президент РФС ответил на вопрос о ближайших соперниках сборной России

PRO32: самой частой проблемой кибербезопасности в России стали шпионские трояны

Филимонов прокомментировал чемпионство «Зенита»

В Москве задержан один участник банды Басаева за нападение на Буденновск

Экология в России и мире

Eurasianet: Азербайджан публично и цинично уничтожает армянское культурное и историческое наследие в Нагорном Карабахе

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты

Условно разрешенные виды использования земельных участков

Конференция «Общество и психическое здоровье» прошла в Ставрополе

Спорт в России и мире

Азаренко не смогла выйти в 1/16 финала открытого чемпионата Франции по теннису

Не ходите, дети, в теннис: как Андре Агасси и Штеффи Граф подарили детям право выбора

Прямая трансляция матча Елены Рыбакиной против экс-первой ракетки мира на «Ролан Гаррос»

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros

Moscow.media

Количество «брака» в биомедицинских работах увеличилось в четыре раза за 20 лет

Военные следователи продолжают оказывать гуманитарную помощь военнослужащим, находящимся в полевых госпиталях

Торжественное возложение цветов к памятному знаку «Юным героям — партизанам и подпольщикам» в Феодосии

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G











Топ новостей на этот час

Rss.plus






ТЮЗ Тувы отметил юбилей в День защиты детей

PRO32: самой частой проблемой кибербезопасности в России стали шпионские трояны

Астрахань. Итоги мая-2024. Скоро наденем новые кроссовки и пойдем гулять в центр города

В Люблино провели спортивно-патриотическую спартакиаду