ԱՄՆ-ն նախատեսում է Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) ընկերությանը հատկացնել 6,6 միլիարդ դոլարի դրամաշնորհ և մինչև 5 միլիարդ դոլարի վարկ Արիզոնայում ևս մեկ գործարան կառուցելու համար:
TSMC-ն չիպերի հիմնական մատակարարն է Apple Inc. և Nvidia Corp. ընկերությունների համարնշում է Bloomberg գործակալությունը։
TSMC-ն երրորդ գործարանը կկառուցի Ֆենիքսում՝ ևս մեկն ավելացնելով նահանգում արդեն իսկ ունեցած երկու գործարանին: Դրանցում արտադրությունը կսկսի 2025 և 2028 թվականներին:
ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ասել է, որ 2 նանոմետրանոց չիպերը, որոնք արտադրվելու են գործարանում, կարևոր նշանակություն ունեն նոր տեխնոլոգիաների, ներառյալ արհեստական բանականության և ռազմական կարիքների համար:
«Պատմության մեջ առաջին անգամ մենք այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մեծ մասշտաբով կարտադրենք գերժամանակակից կիսահաղորդչային չիպեր, ի դեպ, ամերիկացի աշխատողների հետ միասին»,- նշել է պաշտոնյան։