ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերընտրման արշավի շրջանակում Ֆլորդիայում կազմակերպված դրամահավաքի ժամանակ հավաքել է 50.5 մլն դոլար: Միջոցառումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Փալմ Բիչում՝ Թրամփի աջակիցներից մեկի շքեղ առանձնատանը, գրում է Daily Mail-ը:
Մասնակցության տոմսն արժեցել է 250,000 դոլար: Միջոցառմանը ներկա է եղել մոտ հարյուր հյուր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թրամփը ներկայացել է կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ:
Այն հյուրերը, որոնք ցանկացել են նստել Թրամփի հետ նույն սեղանի շուրջ, վճարել են 814,600 դոլար: