«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Football Transfers-ը։
Ըստ աղբյուրի՝ 50-ամյա դանիացին Էրիկ տեն Հագին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանկը կարող է փոխարինել Գարեթ Սաութգեյթին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ֆրանկը գլխավորում է «Բրենթֆորդը» 2018 թվականից՝ նախկինում երկու տարի աշխատելով որպես մարզչի օգնական։