Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Այդ մասին կանցլերը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Մոսկվայում համերգի անմեղ մասնակիցների դեմ։ Մեր մտքերը զոհերի և բոլոր տուժածների ընտանիքների հետ են»,- գրել է Շոլցը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 115 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի ու վիրավորների թվում կան նաև երեխաներ։