Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ, ինչի մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում:
«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջս հետ: Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային թեմաների, առկա խնդիրների լուծման հեռանկարների շուրջ, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ հանրահայտ սկզբունքներին»,- գրել է Միրզոյանը և լուսանկար հրապարակել Բույար Օսմանիի հետ։