Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի նկուղային հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող «Տոչկա» ակումբում։ Մասամբ այրվել է կախովի առաստաղը։ Ըստ նախնական տեղեկությունների էլ՝ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Առաջին ալիքի նախկին լրագրող Մարիաննա Փայտյանը․
«Անկեղծ ասած, Առաջին ալիք-ի կայքէջում փնտրում էի մեր սիրուն «Կյանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը, պարզվեց՝ ամբողջ շարքը կայքից ջնջված է, լավ է, որ ես արխիվները լավ պահելու սովորություն ունեմ, անպայման առանձին ափլոդ կանեմ ու կտարածեմ մեր սահմանամերձ հերոս-գյուղերի մասին պատմությունները ու կսկսեմ Ոսկեպարից։ Իսկ քանի դեռ էս անոնսն էլ չեն ջնջել... Читать дальше...
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ:
Читать дальше...
Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայում կայացավ երրորդ տեղի համար մրցախաղը:
Читать дальше...
Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆու 115/4 հասցեի հարակից դաշտում ծառից կախված վիճակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Ա․-ի դին։
Մայր աթոռն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողքին։ Այս մասին Սրբազանը հայտարարեց հասնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք։
Читать дальше...
79 տարեկան հասակում մահացել է դերասան Բեռնարդ Հիլը, ով առավել հայտնի է «Տիտանիկ» և «Մատանիների տիրակալ» ֆիլմերում խաղացած դերերով։ Հայտնում է BBC-ն։
Читать дальше...
Օրվա 2-րդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա։
Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ հաղորդում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արևային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը (ISTP):
«Մեկ օրվա ընթացքում Արեգակի վրա 2 բռնկում է տեղի ունեցել: 2-րդ պայթյունը գրանցվել է Արեգակի նույն տարածքում, ինչ նախորդ բռնկումը։ Ըընդամենը վեց ժամ է անցել երկու իրադարձությունների արանքում»,- հայտնել են գիտնականները։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին հարցին։
Читать дальше...
Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան:
Երևան-Սևան ճանապարհին քաղաքացիները Հայաստանի և Արցախի դրոշները ձեռքներին քոչարի են պարում։
Տեսանյութերը կարող եք դիտել՝ Tert.am-ի տելեգրամյան ալիքում։
Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակելու Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը:
Читать дальше...
Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում:
Читать дальше...
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենին։
Читать дальше...
Ես ճշմարտության հաղթանակին եմ հավատում։
Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
«Մենք ընդամենը միջոցներ ենք, գործիքներ ենք։ Այստեղ յուրաքանչյուր մարդ ձայն լսած մարդ է, ներքին ձայն լսած, ինքն իրեն գնահատած, հասկացած, այս մարդկանց ոչ ոք պարտադրանքով չի բերել։
Նրանց ուրախությանը նայեք, այս ուրախությունը, որ դուք բերում եք, ամեն ինչից ավելի է»,-ասել է Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման... Читать дальше...
Երևան քաղաքում մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Читать дальше...
Մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տան ճանապարհը:
Читать дальше...
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ծառերի ու ապառաժ քարերի վրա։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության... Читать дальше...
ՆԱՏՕ-ն մասնավոր կարգով սահմանել է առնվազն երկու կարմիր գիծ, որոնց հատումը կհանգեցնի դաշինքի երկրների ներգրավմանը ուկրաինական հակամարտությանը, գրում է La Repubblica թերթը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ խոսքն Ուկրաինա զորքեր մտցնելու դաշինքի «օպերատիվ ծրագրերի» մասին չէ։ Առայժմ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գործողությունների հնարավոր ծրագրերը գնահատում են միայն որպես վերջին միջոց:
Թերթը որպես առաջին կարմիր գիծ նշում է «երրորդ երկրի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը» Ուկրաինայում տեղի... Читать дальше...
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Читать дальше...
Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմանում Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Եղիազարյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ կո»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի, տեղափոխվել են «Արմենիա»... Читать дальше...
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Գազայում պատերազմի ավարտին համաձայնելու վերաբերյալ իր երկրի նկատմամբ միջազգային հանրության կողմից ճնշման մասին խոսակցությունների ֆոնին, հրապարակել է տեսաուղերձ՝ շեշտելով, որ Իսրայելը չի ընդունի ռազմական արշավի վերջը և Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Գազայից: Այս մասին գրում է Times of Israel-ը:
«Իսրայելը չի կարող դա ընդունել: Մենք պատրաստ չենք համակերպվել մի իրավիճակի, երբ ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս գան իրենց բունկերից, նորից վերահսկողություն ստանձնեն Գազայի վրա... Читать дальше...
Երևանում հորդառատ անձրև և ուժգին կարկուտ է տեղացել: Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել:
Նշենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացրել է, որ հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորն արձագանքել է թիմի՝ Լա Լիգայի վաղաժամ չեմպիոնությանը, նշում է armsport.am-ը։
«Նոր դարաշրջան»,- գրել է հարձակվողը սոցցանցերում։
Շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրի խաղում պարտվեց «Ժիրոնային» (2-4) և կորցրեց մրցաշարային աղյուսակում «Ռեալին» շրջանցելու հնարավորությունը։
Այսպիսով, մադրիդյան ակումբը ժամանակից շուտ դարձավ Լա Լիգայի չեմպիոն։
Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
Նա ընդգծել է, որ այս շարժման մեջ կլինեն և՛ կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, և՛ հասարակական, և՛ մշակութային գործիչներ, և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ:
«Երեկ ամբողջ օրը շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելոք պահեք ձեզ... Читать дальше...
Գրող Ջոան Ռոուլինգը The Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախատեսում է գրել ևս վեց ստեղծագործություն։ Ռոուլինգը մանրամասնել է, որ մտքում ունի վեց գրքի գաղափար:
Գրողն այժմ աշխատում է մասնավոր դետեկտիվ Քորմորան Սթրայքի մասին իր ութերորդ վեպի վրա:
Ռոուլինգի խոսքով՝ ինքը հաճույքով է աշխատանքները ձեռքով գրում, հատկապես գիշերները։ Նա նաև նշել է, որ աշխատանք սկսելուց առաջ արդեն գլխում տեսնում է ամբողջ սյուժեն։
Ռոուլինգը նաև խոստովանել է, որ «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը»... Читать дальше...