Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրավքե մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։
Читать дальше...
Հայաստանի կարմիր գծերը փլուզվել էին, ձևավորված մոտեցումները չէի կիսում, բարոյական չէր լինի մնալ պաշտոնում:
Читать дальше...
Հունաստանը Հայաստանի հետ կհամագործակցի պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։ Այս մասին naftemporiki.gr-ին տված հարցազրույցում ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը;
«Անհերքելի է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումներն աշխարհի մակարդակով փոխել են պատերազմելու ձևերը։ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում դրանց օգտագործման մասին... Читать дальше...
Երևանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է օկուպացված Արցախի Հանրապետության պետական դրոշը, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Արդեն տեղում է», - գրել է նա և կից լուսանկար հրապարակել:
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դրոշը հրապարակից հեռացվել է:
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմանում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Jeep և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Եղվարդ», մի մասը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Վիրավորներից 3-ին փրկարարները քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ... Читать дальше...
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Լեհաստանի Լյովիչ քաղաքի թեմի եպիսկոպոս Անջեյ Ձյուբայի հրաժարականը։ Լեհաստանի Առաքելական նունսիատուրայի բացատրության մեջ խոսվում է եպիսկոպոսի «անփութության» մասին՝ կապված իր թեմի հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ, գրում է kommersant.ru-ն:
Reuters-ի փոխանցմամբ՝ Անջեյ Ձյուբան չի դիմել իրավապահ մարմիններին, երբ տեղեկացել է, որ իր թեմի քահանան սեռական ոտնձգություն է կատարել 14-ամյա տղայի։ AFP-ն գրում է, որ նա տեղյակ է եղել մանկապղծության... Читать дальше...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոնի բացման արարողությանը ժամանակ շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին:
«Այսպիսի ավանդույթ կա, երբ լսարաններ, հիվանդասենյակներ, բաժիններ են նորոգվում կամ կառուցվում, ընդունված է ցուցատախտակներ փակցնել, թե ովքեր են ֆինանսավորել այդ կառույցների շինարարությունը: Ես ուզում եմ ասել, որ այս... Читать дальше...
Ինդոնեզիայում Batik Air ավիաընկերության ինքնաթիռը շեղվել է երթուղուց այն բանից հետո, երբ և՛ օդանավի հրամանատրը, և՛ երկրորդ օդաչուն մոտ կես ժամ քնել են: Միջադեպը տեղի է ունեցել հունվարին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, օդաչուների քնելը կարող էր ճակատագրական աղետի հանգեցնել բոլոր 153 ուղևորների համար: Պարբերականը նկատում է, որ օդաչուների համար կենսական նշանակություն ունի օդանավը ճիշտ երթուղու վրա պահելը, քանի որ այն ամենայն մանրամասնությամբ գծված է օդային երթևեկության վերահսկիչների կողմից՝ երաշխավորելու համար... Читать дальше...
«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ, Матч ТВ-ին հայտնել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ 20-ամյա Զախարյանը մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Պարի Սեն Ժերմեն»-ի դեմ պատասխան հանդիպումը։
«Զախարյանի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, հաջորդ շաբաթ նա կմարզվի ընդհանուր խմբում»,- հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արենի համայնք` հանդիպելով Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ, տեղեկացնում են Արենիի համայնքապետարանից։
Նրան ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման` վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները` տարբեր ոլորտներում։
Նախօրերին առևանգել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածնվող Արցախի Հանրապետության պետական դրոշը. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Իրավասու մարմինները պաշտոնապես հերքում են, որ որևէ մեկը մասնակցություն է ունեցել դրան։
Արցախի պետական դրոշը շարունակվելու է ծածանվել Երևանի կենտրոնում և առաջիկա ժամերին այն կրկին տեղադրվելու է իր մշտական տեղում։ Արցախը հավերժ է», - գրել է Մանուկյանը։
Հազարավոր մարդիկ Մադրիդի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներմանը և պահանջել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։
Читать дальше...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ արձագանքել է այն պնդումներին, որ իր կինը «տղшմարդ է ծնվել». նա ասել է, որ այդ լուրերը կեղծ են և շինծու:
47-ամյա Մակրոնն իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել 70-ամյա Բրիջիթ Մակրոնի վերաբերյալ շարունակական շահարկումների կապակցությամբ, գրում է Daily Mail-ը:
«Ամենավատ բանը կեղծ տեղեկատվությունն ու հորինված սցենարներն են: Մարդիկ ի վերջո հավատում են դրանց»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն այս մասին խոսել է Կանանց միջազգային օրվա առթիվ իր ելույթում:
Նա նշել է... Читать дальше...
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժշկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս իր ելույթում նշել է, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված են Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը։
«Շատ եմ կարևորում կապը, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի... Читать дальше...
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, շտապօգնության բժիշկները:
Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց... Читать дальше...
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահն ասել է, որ սիրում է շախմատ խաղալ։ Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք այս հոբբին օգնո՞ւմ է իրեն ֆուտբոլում, գրում է armsport.am-ը:
«Ես չգիտեմ թե ինչպես, բայց դա հաստատ օգնում է: Ես շատ եմ սիրում շախմատը։ Ես խաղում եմ գրեթե ամեն օր։ Առնվազն 7 կամ 8 խաղ: Երբեմն ավելի շատ: Չգիտեմ՝ դա ինչ-որ բան զարգացնում է իմ խաղի մեջ, թե ոչ, բայց ստիպում է մտածել տակտիկապես: Ես հստակ չգիտեմ, թե ինչպես է դա աշխատում, բայց ինձ թվում է, որ ես պարզապես հաճույք եմ ստանում շախմատ խաղալուց»... Читать дальше...
Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում
հայկական ԶԼՄ-ներում... Читать дальше...
Իսրայելական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով ավերված Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածը մեծ ողբերգության ականատես է լինում՝ այնտեղ հազարավոր մարդիկ են զոհվել։
«Գազայի հատվածը ներկայում մեծ ողբերգության ականատես է, հազարավոր մարդիկ են զոհվել, և այդ հատվածը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 90 միլիարդ դոլար ծախսել»... Читать дальше...
Գերմանիայի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի նախազգուշական գործադուլը, որը սկսվել էր հինգշաբթի, ավարտվել է շաբաթ առավոտյան, ուստի վերջին երկու օրվա ընթացքում ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել բոլոր պլանավորված թռիչքների միայն 10-20%-ը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Lufthansa-ի ցամաքային անձնակազմն ավարտեց երկօրյա նախազգուշական գործադուլը։ Աշխատակիցներն աշխատանքի են վերադարձել իրենց հերթափոխի մեկնարկին` ժամը 7:10-ին։ Վերջին երկու օրվա ընթացքում նախատեսված... Читать дальше...
Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, քանի որ նրա նախագահության օրոք Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտություններ չեն եղել, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ուրբաթ երեկոյան Թրամփը հյուրընկալել է Օրբանին «Մար ա Լագո» կալվածքում։ Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, որին հաջորդել է ընթրիք ու համերգ։
«Նախագահ Թրամփը խաղաղության նախագահն էր, նրան հարգում էին աշխարհում և դրանով... Читать дальше...
ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնա»-ին 200 միլիոն եվրո առաջարկել վինգեր Լամին Յամալի տրանսֆերի համար: Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, ֆրանսիական գրանդը Յամալին տեսնում է հարձակվող Կիլիան Մբապեի երկարաժամկետ փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամառ կհեռանա ՊՍԺ-ից և կմիանա Մադրիդի «Ռեալ»-ին:
Հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է Յամալի շահերը, այս շաբաթ հանդիպել է «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելու... Читать дальше...
Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին:
Читать дальше...
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերության ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
Читать дальше...
Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Читать дальше...
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10,703-ի: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին՝ նշելով, որ ՄԱԿ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում բնակելի շրջանների վրա հակամարտության տարածմամբ։
Читать дальше...