Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի՝ Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող շարունակական զորակցությունն ու աջակցությունը:
«Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Նուբար Աֆեյանն անդրադարձել են Հայաստանում տեղ գտած զարգացումներին, հայ ժողովրդի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաեւ Արցախի բռնազավթման ու հայաթափման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Սփյուռք կապին, Սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ կարեւորելով Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում: