Мы в Telegram
Добавить новость

40 млрд тенге дополнительно возвращены в казну Казахстана

Пожар произошел в общежитие РУДН на юго-западе Москвы

Глава Химок вручил первые паспорта юным жителям

ТАСС: корректную версию беседы Лаврова и Мухриддина изложил МИД РФ

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սեզար Գուեկյան. «Կարեւոր արժեքներ եմ ձեռք բերել հայկական արմատներիս շնորհիվ»

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Gibson ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Սեզար Գուեկյանի հետ

Սեզար Գուեկյանը Gibson Brands-ի նախագահ եւ գործադիր տնօրեն էր նշանակվել 2023 թվականի հուլիսին։ Gibson-ի թիմին նա միացել էր 2018 թվականին եւ 5 տարվա ընթացքում մեծ ներդրում ունեցել ընկերության զարգացման գործում։

2023 թվականի դեկտեմբերին հայտարարվեց Gibson Band նախագծի մեկնարկի մասին, որի առաջին ստեղծագործությունը «Deconstruction»-ն էր, որի հեղինակներն էին Սեզար Գուեկյանը, Սերժ Թանգյանը եւ Թոնի Այոմին։

-Խոսու՞մ կամ հասկանո՞ւմ եք հայերեն։

- Ցավո՛ք, ոչ։ Միայն մի քանի վատ բառ գիտեմ։ Ծնողներս սահուն հայերեն էին խոսում, բայց մենք չօգտվեցինք լեզուն սովորելու հնարավորությունից։ Մայրիկն ու հայրիկը հայերեն էին խոսում, երբ չէին ցանկանում, որ մենք հասկանանք իրենց։ Ես մեծացել եմ Արգենտինայում, եւ ծնողներս հոգ տարան, որ անգլերեն սովորեմ:

-Կարելի՞ է ասել, որ Ձեր հայկական արմատներն ազդել են Ձեր կարիերայի վրա:

- Միանշանակ: Ընտանիքս 100 տոկոսով հայկական է՝ թե՛ մորս, թե՛ հորս կողմից: Ես սիրում եմ հայկական ավանդույթներն ու ընդհանրության զգացումը։ Երբ որեւէ հայի եմ հանդիպում, անմիջապես հետաքրքրություն է առաջանում այդ մարդու հանդեպ եւ սովորաբար անմիջապես որոշակի կապ է ստեղծվում։ Այդպես եղավ, երբ հանդիպեցի Սերժ Թանգյանին։ Մյուս կողմից, Սերժին դժվար է չսիրել, քանի որ նա հիանալի մարդ է։ Մենք միանգամից ընկալեցինք, թե ինչի միջով էին անցել մեր ընտանիքները եւ ինչի միջով են այսօր անցնում հայերը, եւ դա մեզ կապեց միմյանց:

Ընտանիքիս շնորհիվ ձեռք եմ բերել կարեւոր արժեքներ, որոնք միշտ կիրառում եմ բիզնեսում՝ քրտնաջան աշխատանք՝ առանց տրտնջալու, հուսալիություն, պատասխանատվություն, կարեկցանք, ինչպես նաեւ՝ միշտ հանդես գալ իբրեւ լուծման (ոչ թե խնդրի) մասը:

- Ինչպե՞ս եք հետեւում հայաստանյան իրադարձություններին:

- Կարդում եմ լուրերը, հիմնականում այն, ինչ գրում է Financial Times-ը, հետեւում եմ նաեւ հայկական լրատվամիջոցներին՝ Մեդիամաքսին, «Զարթոնք»-ին, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրություններին: Բացի դրանից, մշտական կապի մեջ եմ հայերի մեծ խմբի հետ, ովքեր ակտիվորեն աջակցում են Հայաստանին։

- Շատերը պնդում են, որ հայկական սփյուռքը աստիճանաբար վերանում է։ Համաձա՞յն եք։

-Ես այդպես չեմ մտածում եւ, իհարկե, հուսով եմ, որ այդպես չէ։

- Նախատեսու՞մ եք այցելել Հայաստան եւ ինչ-որ կերպ աջակցել հայ արտիստներին:

- Այո, հուսով եմ շուտով այցելել Հայաստան Սերժ Թանգյանի, եւ Էռնեկյան ընտանիքի հետ։ Gibson-ում մենք շարունակում ենք ուղիներ փնտրել հայերին եւ հայ արտիստներին աջակցելու համար: «Օրրան» հիմնադրամի օգտին աճուրդներ ենք կազմակերպել՝ վաճառելով այն կիթառները, որոնք նվագել եմ ինձ հրավիրած երաժիշտների հետ։

- Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Սերժ Թանգյանի հետ։

- Մենք հանդիպել ենք Լոս Անջելեսում մի քանի տարի առաջ: Մեզ մոտ եղբայրական հարաբերություններ են ձեւավորվել, որոնք շատ թանկ են ինձ համար: Ես շատ շնորհակալ եմ նրան բարեկամության եւ համագործակցության համար։ Շատ չեն ընկերներս, որոնց «hermano» (եղբայր-Մեդիամաքս) եմ անվանում, եւ Սերժը նրանցից մեկն է:

- Ինչպե՞ս առաջացավ «Deconstruction»-ի գաղափարը եւ ո՞վ որոշեց դիմել Թոնի Այոմիին:

- «Deconstruction»-ը սկսվել է մի քանի կիթառային ռիֆերից, որոնք գրել էի շատ վաղուց: 2022 թվականի հոկտեմբերին Բուենոս Այրեսում էի՝ La Roca Power ձայնագրման ստուդիայում, որը հիմնել եմ իմ գործընկեր Խորխե Ռոդրիգեսի հետ։ Գործիքային թրեքի վրա աշխատանքն ավարտելուց հետո այն ուղարկեցի հրաշագործ ձայնային ինժեներ Գրեգ Գորդոնին։ Անմիջապես մտածեցի, որ Սերժը իդեալական գործընկեր կլիներ, քանի որ երգը բարդ է եւ լավ կլիներ ձայնային լայն դիապազոն ունեցող երգիչ ունենալ:

Թրեքը ուղարկեցի Սերժին, նա շատ արագ պատասխանեց, որ իրեն դուր է գալիս եւ անմիջապես սկսեց աշխատել։ Այն, ինչ արեց Սերժը, գերազանցեց սպասելիքներս։ Եվ դա ինձ քաջություն տվեց դիմելու Թոնի Այոմիին: Ես նրան համարում եմ heavy metal-ի կնքահայրը (եւ նրան անվանում եմ իմ որդեգրած կնքահայր), այնպես որ մտածեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե Թոնին նվագի սոլոն։ Թոնին գիտի, որ ես կիթառ եմ նվագում միայն իր շնորհիվ։ Բացի այդ, նա ակտիվորեն աշխատել է Հայաստանի համար Rock Aid Armenia եւ Armenia Grateful 2 Rock նախագծերի շրջանակներում: Այսպիսով, երբ Թոնին համաձայնեց նվագել սոլոն, պատկերն ամբողջական դարձավ:

- «Deconstruction»-ի հասույթը տրամադրվելու է «Հայաստան» հիմնադրամի Արցախի փախստականների ծրագրին։ Կա՞ կոնկրետ գումար, որը պետք է հավաքվի,
թե՞ միջոցների հավաքագրման վերջնաժամկետ չկա։

- Այո, ամբողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան» հիմնադրամի Արցախից փախստականների ծրագրին։ Նաեւ աճուրդի էինք հանել Սերժի գեղանկարը եւ կիթառը դրա պատկերով, իսկ Էռնեկյանների ընտանիքը կրկնապատկել է հասույթը:

Էռնեկյանների ընտանիքը  կկրկնապատկի ամբողջ հասույթը Corporación America հիմնադրամի միջոցով: Մարտին Էռնեկյանի հետ ինձ ծանոթացրել է իմ գործընկեր Խորխե Ռոդրիգեսն։ Մարտինը եւ նրա թիմը շատ ոգեւորված են Gibson-ի, Corporación America-ի, Սերժ Թանկյանի, Թոնի Այոմիի եւ ձեր խոնարհ ծառայի համագործակցությամբ:

Սեզար Գուեկյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Получить разрешение на использование объектов животного мира стало проще в Подмосковье

Шесть человек пострадали в результате ДТП с маршруткой в Москве

В подмосковной Балашихе подросток на автомобиле сбил ребенка и врезался в супермаркет

Полезная Овсянка. Чем живёт сибирское село – родина Виктора Астафьева

Музыкальные новости

Предприниматели из Химок станут участниками проекта «Мой Бизнес»

Apple возобновляет переговоры с OpenAI о внедрении функций ИИ в iPhone

Электрокроссовер Voyah Free получил новую версию для России. Ее представили в Москве

Регистрация Авторского права. Регистрация объекта авторского права. Регистрация Авторского права на книгу. Регистрация Авторского права на музыку.

Новости России

Трамп: Байден не сможет добиться освобождения арестованного в России Гершковича

Американский истребитель F-16 потерпел крушение в Нью-Мексико

Переезд с комфортом. Реновация в столице идёт полным ходом

«Уральская молния». Фетисов о легендарной конькобежке Лидии Скобликовой

Экология в России и мире

Куда поехать на майские праздники в России: топ-7 направлений

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

ЗЕЛЕНЬ для здоровья мужчин и женщин: советы аюрведы

Серфинг в России 2024: места, где можно поймать волну

Спорт в России и мире

Россиянка Полина Михайлова стала чемпионкой Франции по настольному теннису

WTA предвкушает дуэль Елена Рыбакина — Юлия Путинцева на турнире в Мадриде

Медведев обыграл Бублика и вышел в четвертьфинал "Мастерса" в Мадриде

Теннисист Надаль навестил в больнице 16-летнюю российскую теннисистку Корнееву

Moscow.media

Актерское агентство Киноактер. Актерское агентство в Москве.

Google закрыл дыру в системе безопасности Android TV

МИД Таджикистана вручил протестную ноту российскому послу

Европейские правозащитники подали очередную жалобу на ChatGPT

Топ новостей на этот час

Rss.plus

Американский истребитель F-16 потерпел крушение в Нью-Мексико

«Уральская молния». Фетисов о легендарной конькобежке Лидии Скобликовой

Трамп: Байден не сможет добиться освобождения арестованного в России Гершковича

Авиалайнер из Москвы 1 мая прилетает в аэропорт Владивосток на 20 минут раньше