Мы в Telegram
Добавить новость

Sohu: РФ ответила Западу на конфискацию финансовых активов

Эксперт назвал разницу в цене между новой и поддержанной машиной из Китая

Тематические карты «Тройка» в честь 30-летия Рунета выпустили в метро

Команда «Рейнджерс» одержала победу над «Вашингтоном» со счетом 4:2

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իռլանդիան «բրենդավորած» Ջոյսը, Յիթսը, U2-ն եւ Շինեյդ Օ՛Քոնորը

Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր

Կարդացեք նաեւ՝  Իռլանդական ինքնությունը կամ «առանց լեզվի երկիրը առանց հոգու երկիր է»

Կարդացեք նաեւ՝ Իռլանդիան եւ արտագաղթը. «Վայրի սագերի փախուստից» մինչեւ մեր օրեր

Կարդացեք նաեւ՝ Իռլանդիայի գաղութային անցյալն ու «կելտական վագրի» ցատկը

Գրականությունը եւ երաժշտությունը մշակույթի այն հիմնական ճյուղերն են, որոնցով Իռլանդիան հայտնի է աշխարհում։

Իռլանդական խմբերն ու արտիստները, ինչպիսիք են U2-ն, The Cranberries-ը, The Chieftains-ը, The Script-ը, Վեն Մորրիսոնը, Էնյան, վերջերս կյանքից հեռացած Շինեյդ Օ՛Քոնորը եւ այլք, արդեն վաղուց համաշխարհային երաժշտության անբաժան մասն են կազմում, արժանացել են միջազգային մրցանակների եւ ելույթներ ունեցել աշխարհի ամենախոշոր բեմերում։ Երկրի չափերի ու բնակչության համամասնությամբ՝ Իռլանդիայի ներկայությունը համաշխարհային երաժշտության մեջ տպավորիչ է։

Նախորդ մասերում նշել էինք, որ իռլանդացիների առօրյայի եւ էության կարեւորագույն մաս է կազմում սթորիթելինգը՝ պատմություններ պատմելը։ Կելտերից ժառանգած այդ հատկանիշը պահպանվել է մինչեւ նոր ժամանակներ՝ ի դեմս նոբելյան մրցանակակիր չորս գրողների (Ջորջ Բերնարդ Շոու, Ուիլյամ Բաթլեր Յիթս, Սեմյուել Բեքեթ, Շեյմաս Հինի) եւ բազում այլ հանրահայտ հեղինակների։ Վերոնշյալ գրողների, ինչպես նաեւ Ջեյմս Ջոյսի, Օսկար Ուայլդի, Բրամ Սթոքերի, Ջոնաթան Սվիֆթի կամ վերջերս հայտնի դարձած ժամանակակից երիտասարդ գրող Սալլի Ռունիի ստեղծագործությունները իրենց տեղն ունեն տարբեր երկրների գրադարաններում ու գրախանութներում։

Իռլանդացիները միշտ ունեցել են իրենց մշակութային ինքնությունը պահելու եւ ներկայացնելու խնդիր՝ աշխարհի աչքերում ընկալվելու ոչ որպես Բրիտանական կայսրության մաս (կամ երբեւէ մաս կազմած) ու վերջինիս մշակույթը կրող, այլ որպես սեփական ուրույն մշակույթն ունեցող ազգ։ Նաեւ կա խնդիր՝ աշխարհին պատմելու իրենց մասին՝ պատմության, խնդիրների ու արժեքների։

Արվեստի այս երկու ճյուղերն օգտագործվել են այդ գաղափարը աշխարհին հասցնելու համար։ Օրինակ՝ The Cranberries խմբի աշխարհահռչակ Zombie երգը 1916 թվականին տեղի ունեցած ապստամբության՝ The Easter Rising-ի եւ, առհասարակ, Իռլանդիայի ազատագրական պայքարի մասին է, որի մասին պատմել ենք առաջին մասում։ Սա օրինակներից ընդամենը մեկն է։

Երաժշտություն

Երաժշտությունը միշտ կարեւոր դեր է խաղացել իռլանդացիների կյանքում։ Նրանք օժտված են բնածին երաժշտականությամբ, որը չեն ժխտել անգամ երկիրը նվաճելու եկած բրիտանացիները։ Անգլո-նորմանների ներխուժումից ոչ շատ անց Իռլանդիա է ժամանում արքայազն Ջոնը՝ իր քարտուղար Ջերալդ Ուելսցու հետ, որը նաեւ հոգեւորական էր եւ պատմիչ։ Վերջինս տեղացիների մասին գրում է.

«Միակ բանը, որում այս մարդիկ գովասանքի արժանի մակարդակի են հասել, երաժշտական գործիքներ նվագելն է... Նրանք անհամեմատելիորեն ավելի հմուտ են այդ գործում, քան ցանկացած այլ ազգ, որ երբեւէ տեսել եմ»։

Նա խոսում է մասնավորապես տավիղի մասին։ Այն ազգային գործիքներից ամենահայտնին է՝ երկրի գլխավոր խորհրդանիշներից, որն առկա է զինանշանի վրա, Guinness-ի, RyanAir-ի տարբերանշանների վրա եւ բազում այլ տեղերում։ 1792 թ. հուլիսի 11-14-ին տեղի ունեցավ Բելֆաստի տավիղի փառատոնը, որի նպատակն էր մեկ տեղում հավաքել տավիղահարներին եւ պահպանել արդեն մահացող ավանդույթներն ու ստեղծագործությունները։

Հաշվի առնելով երկրի պատմությունը՝ երաժշտությունը չէր կարող անմասն մնալ քաղաքական ու ազգային խնդիրներից։ Անգամ կա հատուկ ուղղություն կամ ենթաճյուղ՝ այսպես կոչված «ապստամբ երգեր», որ ստեղծվում էին տեղի ունեցած բազում ապստամբությունների ժամանակ, դառնում ազատագրական շարժումների մշտական ուղեկիցն ու անբաժանելի մասը։ Նույնիսկ մեղեդային բալլադների մեջ ինչ-որ տեղ ապստամբ մի հատված կար։

Իռլանդիայի արեւմտյան ափից հեռացած էմիգրանտները իրենց հետ այլ երկրներ տարան տեղական sean-nós երաժշտական ոճը։ Այդ երգերի լեզուն իռլանդերենն էր։ Ամենահայտնի ներկայացուցիչներից է Կոնեմարայում ծնված Seosamh Ó hÉanaí-ն կամ Ջո Հինին, որը անգլիական ֆոլկ ակումբներում էր երգում եւ ի վերջո սկսեց դասավանդել ամերիկյան համալսարաններում։

Երկրի մյուս հատվածներում տարածված էին անգլերեն երգերը, որոնց հիմքում էին սիրո, էմիգրացիայի, պատերազմի ու սպորտի մասին պատմությունները։ Արտահանվելով՝ փոխվեց նաեւ թեմատիկան. սկսեցին երգել կովբոյական կյանքի, քաղաքացիական պատերազմի, հանքագործության, երկաթուղիների, աշխատանքային անարդարությունների ու առօրյա կյանքի այլ կողմերի մասին։

Նախորդ դարի կեսերին բանավեճեր կային տարբեր երաժիշտների միջեւ։ Ոմանք համարում էին, որ չի կարելի ձեւափոխել ազգային երգերը, դրանք պետք է թողնել այնպես, ինչպես կան, քանի որ հենց դրանում է դրանց արժեքը։ Մյուսները մտածում էին, որ հենց նոր շունչ հաղորդելու շնորհիվ հնարավոր կլինի ապրեցնել այդ երգերը եւ կենսունակ դարձնել մեր ժամանակներում։ Արվեստագետների մի մասը նախընտրում էր փակ պահել իրենց մշակույթը՝ այն պաշտպանելու համար, ոմանք էլ ընդհակառակը՝ բաց լինել աշխարհի համար՝ վերջինիս մասը կազմելու նպատակով։

Առաջին մոտեցման կողմնակիցներից էր Շոն Օ՛Ռիադան, ով իր «Մեր երաժշտական ժառանգությունը» գրքում գրում է. «Մեր ապրելակերպը, մեր ավանդույթները մի կողմ են նետվում հօգուտ օտարերկրյա նյութապաշտության»։ Նա համարում է, որ երաժշտությունը իռլանդական ինքնության ամենակարեւոր հիմնաքարերից է եւ ցանկացած այլ երաժշտություն համարում է օտար մշակույթ, որը պետք է մերժել։ Այս մտքերը չէին համապատասխանում այդ ժամանակշրջանում աշխարհում տիրող մտածելակերպին։ Այլ մասնագետներ դա համարում էին շովինիզմ եւ նախապաշարմունք։

1950-ականներին ազգային երաժշտությունը հազվադեպ էր հնչում Դուբլինում. միջին խավի ներկայացուցիչներին դա դուր չէր գալիս։ Օ՛Ռիադան նպատակ ուներ այդ երաժշտությունը նորից դարձնել հարգանքի արժանի միջին խավի մարդկանց համար։ Այդ նպատակով նա ստեղծեց Ceoltóirí Chualann նվագախումբը, որը համադրեց բարձր արվեստը ժողովրդական երաժշտության հետ։

The Chieftains խմբի երաժիշտ, ջութակահար Շոն Քինը, որ ժամանակին այս նվագախմբի անդամ էր, հիշելով, թե ինչ էր նշանակում 50-ականներին Դուբլինում զբաղվել ազգային երաժշտությամբ, ասում է, որ իրենց երաժշտությունը համարվում էր անկիրթ, գյուղական եւ արժանանում էր ծաղրանքի։

Քիրան ՄաքՄաթունան եւ Շոն ՄաքՐիմոինը կարեւոր դեր ունեցան 50-ականներին իռլանդական ազգային երաժշտությունը վերակենդանացնելու գործում։ Երկուսն էլ աշխատում էին Radio Éireann-ում եւ, զինված նորագույն տեխնոլոգիաներով, շրջում էին գյուղական շրջաններով ու ձայնագրում ելույթները։ Այդպես պահպանվեցին շատ ու շատ երգեր եւ սկսեցին ռադիոյով հեռարձակվել։

Ազգայինին խանգարող մեկ այլ հանգամանք էր այդ ժամանակ ծաղկում ապրող ռոքնռոլն ու ամերիկյան սեւամորթների երաժշտությունը։ Օ՛Ռիադայի նվագախմբի ելույթները ռադիոյով հեռարձակելը նպաստում էր, բայց որոշիչ չէր։ Որոշ ժամանակ անց աշխարհում սկսվեց ֆոլկ երաժշտության վերակենդանացում։  

Այս երգերը կարողացան դուրս գալ երկրի սահմաններից. դրանց բովանդակությունը բխում էր շատերի սրտից, քանի որ խոսում էին պայքարի, օտարության մեջ նոր կյանք սկսելու դժվարությունների ու նման համամարդկային թեմաների մասին՝ միաժամանակ ներկայացնելով Իռլանդիայի պատմությունը։

Ժամանակի հետ վերաբերմունքը աստիճանաբար փոխվեց, փաբերում սկսեցին հյուրընկալել ֆոլկ երաժիշտների։ Այս ամենի արդյունքում 70-ականներին ձեւավորվեց հետաքրքիր երաժշտական իրականություն, սակայն դրան զուգահեռ շարունակվում էին գաղափարական վեճերը տարբեր ոճերի դերի ու սահմանումների մասին։

Օ՛Ռիադային հրավիրեցին 15 դասախոսությունների շարքով հանդես գալու, որոնք հավաքվեցին ու տպվեցին որպես գիրք՝ «Մեր երաժշտական ժառանգությունը» (“Our Musical Heritage”) վերնագրով։ Այն դեռեւս օգտագործվում է որպես իռլանդական երաժշտությունն ուսումնասիրողների ձեռնարկ։ Այդտեղ նա իռլանդական երաժշտությունը բնութագրում է որպես «ձեռք չտրված, չարեւմտականացված, բանավոր կերպով փոխանցվող երաժշտություն»/‘untouched, un-Westernised, orally transmitted music’։ Նա պնդում է, որ իրենց երաժշտության վրա չեն ազդել ռենեսանսը, գաղութատիրությունը, արդյունաբերական հեղափոխությունը եւ կապիտալիզմի կողմից բերված այլ մշակութային ալիքները։ Համեմատում է գետի հետ, որում հայտնվում են այլ հոսանքներ, բայց դրանք չեն դադարեցնում գետի ընթացքը կամ չեն փոխում ուղղությունը․ գետն ընդունում է այդ երեւույթները իր մեջ եւ հետը տանում։

Ֆոլկի ժառանգությունը հետագայում փոխանցվեց ռոք խմբերին ու շատ մեծ ազդեցություն ունեցավ այդ ժանրի ձեւավորման վրա։ Որքան էլ ռոքը ապստամբելու, հինն ու պարտադրվածը մերժելու եւ սեփականը ստեղծելու մասին է, ինքնությունից փախուստ, բայց շատ իռլանդական ռոք խմբեր հայացքը անցյալին էին ուղղում ու հիմնվում ազգայինի վրա։

The Chieftains-ը թերեւս առաջին խումբն էր, որ միջազգային ճանաչում ստացավ։ Հիմնվել է 1962 թ. Փեդդի Մոլոնիի, Շոն Փոթթսի եւ Մայքլ Թուբրիդիի կողմից։ Փոքր-ինչ հետ գնանք՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ էր ոլորտում։

1950-ականներին սկսեցին ի հայտ գալ showband-երը, որոնք տվյալ ժամանակաշրջանի հիթերը քավըր տարբերակով ներկայացող խմբեր էին՝ ժամանց ապահովելու նպատակով։ Չնայած մեծ պահանջարկ էին վայելում, բայց նաեւ քննադատվում էին՝ համարվելով իրական արտիստների խղճուկ նմանակում։ Չէին ձայնագրվում, քանի որ հենց կենդանի կատարումն էր եկամտաբեր։ Նրանց գործունեությունը ավելի կոմերցիոն էր, պակաս արտիստիկ։ Չէին էլ ձգտում ձայնագրել, պայմանագրեր կնքել լեյբլների հետ ու գլոբալ միջավայր դուրս գալ։

The Royal խումբն առաջինն էր, որ ձայնագրվեց, որի օրինակին շատերը հետեւեցին։ Շոուբենդերը դիտարկվում էին որպես կրեատիվության սպառնալիք, չնայած շատ հայտնի երաժիշտներ, այդ թվում Վեն Մորրիսոնը, Ռորի Գալլահերը իրենց գործունեությունը սկսել են հենց շոուբենդերից։

The Chieftains-ի նպատակը ի սկզբանե ձայնագրվելն էր։ 1963-ին թողարկեցին առաջին ալբոմը։ Նրանք մոդեռնիզացրին հին մեղեդիները՝ նոր տեխնոլոգիաների միջոցով, ապահովեցին դրանց վերակենդանացումը՝ էվոլյուցիայի եւ փոփոխությունների ենթարկելու շնորհիվ։ Խումբը մինչեւ հիմա կա ու շարունակում է իր գործունեությունը։

Համագործակցում էին տարբեր երկրների արտիստների հետ, ելույթներ ունենում տարբեր երկրներում։ Նրանց երաժշտությունը նաեւ կրթող դեր ուներ, օրինակ 1976-ին լույս տեսավ Bonaparte’s Retreat ալբոմը, որը իռլանդացիների դերի մասին էր Նապոլեոնի վերելքի ու անկման գործում։ 2010-ին Ry Cooder-ի հետ ստեղծեցին San Patricio ալբոմը՝ նվիրված իռլանդական San Patricio զորագնդին, որը 1836-38 թթ. Տեխասի համար կռվել է Մեքսիկայի կողմից՝ ամերիկացիների դեմ։

Այս խմբին բնորոշ էր այն, որ կոսմոպոլիտ էին, բայց պահպանում էին իռլանդական մեղեդիները եւ գործիքները։ Արդյունքը համաշխարհային ճանաչումն էր եւ կոմերցիոն հաջողությունը, համագործակցությունները գլոբալ նշանակության արտիստների հետ։

Մեկ այլ խումբ, որ կարեւոր դեր խաղաց ազգայինը ժամանակակից դարձնելու եւ աշխարհին ներկայացնելու գործում, Horslips-ն էր, որ ստեղծագործում էր կելտական ռոք ժանրում՝ օգտագործելով թե՛ ազգային գործիքներ, թե՛ ռոքային էլեմենտներ։ Կենտրոնացել էին Իռլանդիայի վաղ շրջանի պատմության վրա, մասնավորապես The Táin եւ The Book of Invasions. A Celtic Symphony ալբոմները։ Ի տարբերություն այդ ժամանակվա շատ խմբերի, որ գնում էին Լոնդոն ու փորձում գրավել Մեծ Բրիտանիայի շուկան, նրանք մնացին ու գործեցին Իռլանդիայի շուկայում։ Ստեղծեցին իրենց սեփական լեյբլը, այնպես որ ամբողջ գործընթացը խմբի կողմից էր կառավարվում։ Նպատակն էր արմատ գցել իրենց երկրում, հետո լսարան ձեւավորել այլ վայրերում։ Այս ստրատեգիան մասամբ աշխատեց։ Նույն սկզբունքով շարժվեց U2-ն՝ հիանալի արդյունքներով։

U2-ն ժամանակակից Իռլանդիայի խորհրդանիշն է, որը նոր շունչ բերեց՝ որպես հիմք չվերցնելով ոչինչ, այլ ստեղծելով իրենցը։ Չնայած ստեղծագործությունները էթնիկ տարրեր չեն պարունակում, բայց նրանց համար շատ կարեւոր է իրենց իռլանդական ինքնությունը, դրա հետ ասոցացվելն ու այդ մասին խոսելը։ Հենց սկզբից դիքրավորվել էր որպես ոչ թե բրիտանական կամ ամերիկյան, այլ հենց իռլանդական մոդեռն երաժշտություն ստեղծող խումբ։

Խմբի մեներգիչ Բոնոն ամենահայտնի իռլանդացիներից է, որ բացի երաժիշտ լինելուց նաեւ ակտիվիստ է, տարբեր բարեգործական ծրագրեր է նախաձեռնում (օրինակ՝ ONE Campaign

70-ականների Դուբլինում, երբ ստեղծվում էր խումբը, քիչ էին ռոք երաժշտության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձայնագրման ստուդիաներ, փորձասենյակներ ու համապատասխան համերգասրահներ։ Hot Press ամսագրի հիմնումը 1977 թ. ու RTE ռադիոյի փոփ ալիքի՝ Radio 2-ի ստեղծումը 1979 թ., կարեւոր գործոններ էին։ Լրագրողների մեծ մասը համալսարանական հիմք ունեին՝ University College Dublin եւ Trinity College:

Hot Press-ի հիմնադիրները եղբայրներ Նիլ եւ Դերմոթ Սթոքսերն էին ու նրանց ընկեր Բիլ Գրեհեմը, որը մինչեւ իր կյանքի վերջը համարվում էր Իռլանդիայի ամենաառաջնակարգ ռոք ժուռնալիստը եւ մեծ դեր խաղաց U2-ի ճակատագրում։ Ինքն է նրանց ներկայացրել հետագայում խմբի երկարատեւ մենեջեր, իր ընկեր ու նույնպես Trinity College-ից Փոլ ՄաքԳինեսի հետ։
 
Իռլանդական երաժշտության մասին խոսելիս չի կարելի անտեսել Հյուսիսային Իռլանդիան, հատկապես մայրաքաղաք Բելֆաստը իր ուրույն երաժշտական դիմագծով ու արտիստներով։ Թերեւս ամենավառ ներկայացուցիչը Them խումբն էր եւ մենակատար Վեն Մորիսոնը, որը հետագայում տեղափոխվեց ԱՄՆ եւ սոլո կարիերա սկսեց։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո էլ Մորիսոնը շարունակեց երգել հարազատ Բելֆաստի մասին։ Նրա երգերի թեմատիկայում պարադոքս կա՝ խորը կապվածությունը, պատկանելությունը Բելֆաստին եւ փախուստը այդ իրականությունից։ Նա ստիպված էր հեռանալ Բելֆաստից՝ աճելու եւ որպես արտիստ կայանալու համար, բայց պարբերաբար հետ է վերադառնում իր քաղաքին՝ ոգեշնչման ու հոգեւոր, էմոցիոնալ սննդի համար։

Մեկ այլ աշխարհահռչակ արտիստ է Շինեյդ Օ՛Քոնորը՝ հակասական կերպարով ու բացառիկ ձայնով։ Նա լայն ճանաչում ձեռք բերեց 1990 թվականին Փրինսի՝ այդ ժամանակ ոչ այնքան հայտնի երգի՝ Nothing compares to you-ի կատարմամբ ու տեսահոլովակով։

Առաջին մարդն է, որ հրաժարվել է Գրեմմիից (1991 թվականին՝ Best Alternative Music Performance անվանակարգում), քանի որ, ինչպես ինքն էր ասում. «Ես իսկապես չեմ հավատում մրցանակներին»։

Շինեյդ Օ՛Քոնորը ապստամբ էություն ուներ, չէր հապաղում իր մտքերն ու տարբեր հարցերի հանդեպ վերաբերմունքը բարձրաձայնել՝ անկախ նրանից, թե դա ինչպես կընդունվեր հանրության կողմից եւ ինչպես կանդրադառնար իր կյանքի ու գործունեության վրա։

Բացի իր հեղինակային երգերից, նա նաեւ կատարում ու ձայնագրում էր իռլանդական ազգային երգեր, թե՛ իռլանդերենով, թե՛ անգլերենով, օրինակ՝ Óró 's é do bheatha 'bhaile եւ Paddy’s lament (վերջինից շատ տեղեկություններ կարելի է ստանալ երկրի պատմության մասին)։ Այս եւ եւս 11 այլ երգեր ընդգրկված են 2002 թ. թողարկված Sean-Nós Nua ալբոմում՝ ամբողջովին կազմված ազգային երգերից։ Օ՛Քոնորն այն արտիստներից է, որ մեծապես նպաստեցին իռլանդական հարցի բարձրաձայնմանը արվեստի միջոցով եւ ներկայացրին աշխարհին։

Իռլանդիայի խնդիրների մասին բարձրաձայնել են ոչ միայն տեղացի արտիստները։ 1972 թվականի հունվարի 30-ին «Արյունոտ կիրակիից» հետո Փոլ ՄքՔարտնին գրեց «Իռլանդիան վերադարձրեք իռլանդացիներին» երգը:

Ջոն Լենոնն էլ գրեց՝ «Կիրակի, արյունոտ կիրակի» եւ «Իռլանդացիների բախտը» երգերը։

Այս երկու երգերից ձեռք բերված հասույթը նա տրամադրեց Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական իրավունքների համար շարժմանը։

Բացի պատմական անարդարությունը բարձրաձայնելու ցանկությունից այստեղ միգուցե դեր ուներ նաեւ այն, որ թե՛ ՄաքՔարթնին, թե՛ Լենոնը, ունեին իռլանդական արմատներ։ Այս մասին խոսել են 1963 թ. Իռլանդիա առաջին համերգային շրջագայության ժամանակ, երբ նրանց ընդունեցին որպես յուրայինների։

Գրականություն

Ջոնաթան Սվիֆթը հայտնի է իր սատիրիկ աշխատություններով, Գուլիվերի ճամփորդության մասին գրքով, բայց նաեւ համարվում է իռլանդական նացիոնալիզմի ակամա հիմնադիրը։ Նրա հայրը անգլիացի էր։ Ինքը՝ Սվիֆթը, ծնվել է Դուբլինում։ Լավ կրթություն էր ստացել, քահանա էր Սուրբ Պատրիկի տաճարում։ Առանձնապես չէր սիրում Իռլանդիան ու կաթոլիկներին, բայց նրանց հանդեպ կայսրության դաժանությունից վրդովվեց։ 1720 թվականին կոչ արեց բոյկոտել անգլիական արտադրանքը, գնել միայն իռլանդականը, որն այդ ժամանակների համար ռադիկալ քայլ էր։ Մի քանի տարի անց Սվիֆտը գրեց անգլալեզու ամենասատիրիկ քաղաքական թեմայով ստեղծագործություններից մեկը՝ «Համեստ առաջարկ» վերնագրով, որտեղ հեգնանքով առաջարկում էր աղքատության խնդիրը լուծել՝ աղքատ իռլանդացիների երեխաներին որպես սնունդ վաճառելով հարուստ ջենթլմեններին ու լեդիներին։

Իռլանդացիների վրա չէր կարող ազդեցություն չունենալ նախնիների ճոխ բանահյուսությունը. պատմություններ հորինելու եւ պատմելու կելտական տաղանդը փոխանցվել է հետագա սերունդներին։

20-րդ դարի սկիզբը նշանավորվեց գրականության ծաղկմամբ, չնայած շատ գրողներ հասկացան, որ Գաելթախթի հարուստ սթորիթելինգի ավանդույթները բավարար չեն որպես ժամանակակից գրականության հիմք։ Որոշ գրողներ, ինչպես Pádraig Anraí Mac Piarais-ը (անգլոֆիկացված տարբերակը՝ Պատրիկ Փիրս), Peadar Ua Laoghaire (Փիթեր Օ՛Լիրի) եւ Pádraic Ó Conaire (Պատրիկ Օ՛Քոներ), մի քանիսն են նրանցից, որ ստեղծագործում էին իռլանդերեն լեզվով՝ ձգտելով սկզբնավորել նոր, ժամանակակից գրականություն, որը կկարողանար հավասարը հավասարին կանգնել եվրոպական գրական միջավայրում։

Պատրիկ Փիրսը համարվում է առաջին մոդեռնիստ գրողը, որ գրել է իռլանդերենով, նաեւ եղել է հայտնի հեղափոխական առաջնորդ Զատկի ապստամբության ժամանակ։ Հեղինակն է Mise Éire («Ես Իռլանդիան եմ») բանաստեղծության։

Ամենահանրաճանաչ իռլանդացի գրողը թերեւս Ջեյմս Ջոյսն է՝ հայտնի իր «Դուբլինցիներ» եւ «Ուլիսես» գրքերով։ Եղբորը գրած նամակում այս միտքն է արտահայտել. «Երբ հիշում ես, որ Դուբլինը մոտ հազար տարի մայրաքաղաք է եղել, որ հիմա Բրիտանական կայսրության երկրորդ քաղաքն է, մոտ երեք անգամ ավելի մեծ, քան Վենետիկը, տարօրինակ է թվում, որ ոչ մի արվեստագետ այն չի ներկայացրել աշխարհին»։ Նա հենց դա էլ արեց՝ գրելով հայրենի քաղաքի մասին, չնայած ոչ միանշանակ վերաբերմունքին թե՛ քաղաքի, թե՛ առհասարակ երկրի, եւ թե՛ վերջինիս բնակիչների մասին։

Նրա օրոք երկրում խառը իրադարձություններ էին կատարվում՝ ազատագրական պայքար, ինքնության փնտրտուք, անցյալը վերակենդանացնելու եւ Եվրոպայից մեկուսանալու ձգտում։ Ջոյսն այդ ամենին հավանություն չէր տալիս եւ չէր ցանկանում դրա մասը կազմել։ Նա կամովին հեռացավ Իռլանդիայից՝ այլեւս չվերադառնալու մտադրությամբ։ Հենց օտարության մեջ էլ ձեւավորվեց որպես արվեստագետ։ Նրա ստեղծագործությունները սերտորեն կապված են այդ ժամանակների Իռլանդիային՝ չնայած հեռու լինելուն։

19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Իռլանդիան բուռն իրադարձությունների կիզակետում էր՝ ազգային ինքնության վերաիմաստավորում, ինքնաճանաչում, քաղաքական անհամաձայնություններ, անկախության նախապատրաստություն: Նոր էջ էր բացվում երկրի պատմության մեջ։ Ջոյսի «Դուբլինցիներ»-ը 15 առանձին, բայց որոշակի թելերով իրար կապված պատմվածքների միջոցով թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչ էր կատարվում, ինչպիսին էին մարդիկ, ինչ էին մտածում, զգում, ինչն էր նրանց համար կարեւոր։ Որոշ պատմություններ առաջին հայացքից շատ առօրեական են թվում, անգամ չունեն սկիզբ, ընթացք եւ ավարտ, բայց Ջոյսն ամեն դետալին խորհրդանշական իմաստ է տվել։ Չափազանց ուշադիր եւ տեղեկություններով զինված է պետք լինել՝ ընկալելու համար այդ իմաստները, պրոեկտելու առանձին հերոսների կյանքի դիպվածները երկրի պատմության վրա։

«Ուլիսես» մոդեռնիստական վեպը հեղափոխական էր գրականության ոլորտում։ Մոտ 800 էջից կազմված այս գիրքը պատմում է 24 ժամվա ընթացքում տեղի ունեցող դեպքերի մասին։ Ջոյսը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք սուբյեկտիվ աշխարհի հետ։ Ի տարբերություն նախամոդեռնիստական գրականության՝ հեղինակն ընթերցողին չի պարտադրում, թե ինչպես վերաբերվել այս կամ այն հերոսին, ինչ մտածել այս կամ այն դիպվածի մասին. պարզապես ներկայացնում է եւ թույլ տալիս ինքնուրույն հասկանալ ու հետեւություններ կատարել։

Ինչպես երաժշտությունը, գրականությունը եւս շատ հաճախ սերտորեն կապված է երկրի քաղաքական ու ազգային խնդիրների հետ։

Ուիլյամ Բաթլեր Յիթսը համարվում է Իռլանդիայի մեծագույն պոետը, ով Նոբելյան մրցանակ է ստացել 1923 թվականին՝ դառնալով այն ստացած առաջին իռլանդացին։ Ինչպես իր ազգակից արվեստագետների մեծ մասը, նա եւս չէր կարող շրջանցել ազատագրական պայքարի թեման (Easter, 1916 բանաստեղծությամբ եւ ոչ միայն):

Գրում էր անգլերեն, բայց ոգեշնչվում էր արեւելյան միստիցիզմից, եվրոպական մոդեռնիզմից ու կելտական առասպելաբանությունից։ Նա ամուր կապված է անցյալին, բայց բաց է աշխարհի համար։ Հանրահայտ ստեղծագործություններից են "The Tower"-ը եւ "The Winding Stair"-ը։

Շեյմաս Հինին Նոբելյան մրցանակի է արժանացել 1995 թվականին։ Նա հրաժարվել է ընդգրկվել բրիտանական պոեմների ժողովածուում ու այդ առթիվ գրել հետեւյալ տողերը.

Don't be surprised
If I demur, for, be advised
My passport's green.
No glass of ours was ever raised
To toast The Queen.

Մի՛ զարմացեք,
Եթե առարկեմ, քանի որ, իմացե՛ք,
Իմ անձնագիրը կանաչ է։
Մեր բաժակը երբեք չի բարձրացել
Թագուհու կենացը խմելու համար։

Սալլի Ռունին իր առաջին վեպը՝ «Զրույցներ ընկերների հետ», հրապարակել է 2017 թվականին՝ 26 տարեկանում եւ արագորեն ճանաչման հասել։ Երկրորդ վեպը՝ «Նորմալ մարդիկ», հրապարակվել է մեկ տարի անց եւ հայտնվել բեսթսելերների ցուցակներում։

Աշխարհին իրենց մասին պատմելու արդյունավետ միջոց

Կարելի է ասել, որ իռլանդացիները գրականության ու երաժշտության «արտահանումը» օգտագործել են որպես երկրի «բրենդավորման» գործիք, աշխարհին իրենց մասին պատմելու արդյունավետ միջոց։

Շատ արտիստների վրա, որոնք չունեն իռլանդական արմատներ, ազդեցություն է թողել նրանց երաժշտությունը, ձայնագրել են իռլանդական երգեր, օրինակ՝ Բոբ Դիլան, Լուի Արմսթրոնգ, Ջոնի Քեշ։ «Ուլիսես»-ը նույնպես շատ նպաստել է Իռլանդիայով հետաքրքրվածության աճին, քանի որ Դուբլինը ամենայն մանրամասնությամբ է ներկայացված, եւ ընթերցողների մոտ ցանկություն է առաջանում սեփական աչքերով տեսնել այն։

Կարեւոր է նշել, որ չնայած այս շարքի հոդվածներում գրել ենք Մեծ Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության բացասական հետեւանքների մասին, գրականությունն ու երաժշտությունը այն ոլորտներից են, որոնք նաեւ մեծապես շահել են կայսրության մաս կազմելու շնորհիվ։

Այս ոլորտներում արվեստի այն գործերը, որ համաշխարհային ճանաչում են ստացել, գրվել են անգլերենով։ Վերջին տարիներին կա միտում՝ իռլանդերենով ստեղծագործելու, բայց դա կարող է արվել միայն հիմա, երբ այս ազգի մշակույթն արդեն ճանաչելի ու ընդունելի է աշխարհում՝ շնորհիվ անգլերենի։

Riverdance-ը 90-ականներին դարձավ համաշխարհային ֆենոմեն՝ միջազգային բեմերում ներկայացնելով իռլանդական ազգային պարը, սկսելով Եվրատեսիլի բեմից 1994 թվականին, Դուբլինում։ Խումբն այսօր էլ շարունակում է շրջագայություններն ու ելույթները աշխարհով մեկ։ Այս աննախադեպ հաջողության շնորհիվ աճեց իռլանդական պարեր սովորելու պահանջարկը, բացվեցին բազում պարի դպրոցներ տարբեր երկրներում։ Հետաքրքրությունն արդեն ոչ միայն իռլանդական համայքներում էր, այլեւ հենց օտարերկրացիների շրջանում։

Փոքր, նորանկախ պետության համար, որը տեւական ժամանակ գտնվում էր բուռն քննարկումների մեջ, թե ինչ ասել է լինել իռլանդացի, երկար ճանապարհ էր պետք անցնել՝ նախ իրենք իրենց համար դա սահմանելու, այնուհետեւ աշխարհին հասկանալի ու հետաքրքիր ձեւով ներկայացնելու համար։

Քանի որ էթնիկ ձուլման սպառնալիքը մշտապես եղել է, մարդիկ ավելի զգոն են դարձել եւ է՛լ ավելի մեծ հոգատարությամբ են վերաբերվում իրենց ինքնության ամեն մի մասնիկին։ Ազգային երաժշտությունը, ինչպես նաեւ գրական ժառանգությունը դիտարկվել են որպես ինքնության կարեւորագույն մաս՝ կայսրությունում սեփական դեմքը պահպանելու միջոց։

Էլիզա Սարգսյան

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Ударивший ножом экс-супругу мужчина задержан в Люберцах

Курс евро превысил 100 рублей

В столице растет выпуск строительных и сопутствующих материалов

Их ракетки – что молнии: в Великом Новгороде реализуется проект по теннису для ребят с ОВЗ

Музыкальные новости

«Динамо» подложило под «Зенит» бомбу! «Краснодар» может возглавить РПЛ за четыре тура до конца

Google закрыл дыру в системе безопасности Android TV

В Ульяновской области объявили победителей зонального этапа фестиваля-конкурса «Культура – это мы»

«Медицина бессильна»: в семью Анастасии Костенко пришла беда

Новости России

Овдовел после 24 лет брака, остался с 2 детьми и потерял голову от ученицы. Вся правда о Сергее Бабаеве

Гуцул заявила о невиновности перед судом по делу о финансировании партии «Шор»

Сборная команда Города-героя Новороссийска принимает участие в Международных спортивных играх детей Городов-героев 2024 года в Москве.

От цен до логистики: рынок автоклавного газобетона лихорадит в преддверии «высокого сезона»

Экология в России и мире

Чем перекусить без вреда для здоровья и фигуры?

Детская фотосессия театра кукол «Ульгэр» в Улан-Удэ

Что будет, если есть яйца каждый день: 15 научных фактов

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Спорт в России и мире

Свёнтек разгромила Кырстю и вышла в 1/8 финала турнира WTA-1000 в Мадриде

Касаткина проиграла Путинцевой и не смогла выйти в 1/4 финала турнира WTA в Мадриде

Мирра Андреева обыграла Вондроушову в третьем круге турнира WTA в Мадриде

Россиянка Полина Михайлова стала чемпионкой Франции по настольному теннису

Moscow.media

Военные следователи провели в Судаке проверку лиц, не вставших на воинский учет

Google вложит 2 миллиарда долларов в дата-центр в Индиане

Мрамор XXX. Пан и нимфа

Совместные учения сотрудников Росгвардии и МЧС прошли в Москве

Топ новостей на этот час

Rss.plus

На трассе М-4 Дон в этом году отремонтируют 200 км и нанесут экспериментальную разметку

Россиянин ударил бывшую жену ножом в московском ТЦ

Апрель 2024 года в столице попал в топ-3 самых теплых

Инвестируют в 20 раз больше ЕС в транспортную инфраструктуру: в России анонсирован колоссальный проект стоимостью $100 млрд