Мы в Telegram
Добавить новость

«112»: в Подмосковье мужчину ранили ножом из-за шаурмы

Лавров в беседе с Мухриддином назвал проверки иностранцев временными

Курс евро в ходе торгов превысил 100 рублей впервые с 19 апреля

МакSим — о Трусовой: какой характер у этой девочки!

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եվրամիության հին մոդելն այլեւս չի գործում, գեղեցիկ «այգու» պատումը՝ եւս

Ներկայացնում ենք Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը, MeRA25 կուսակցության առաջնորդն եւ Աթենքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Յանիս Վարուֆակիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Յանիս Վարուֆակիս

Եվրոպան անճանաչելի է դարձել: Եվրոպական միասնության ջատագովները տոնում էին Եվրամիությունը որպես խաղաղության նախագիծ, որը հրաշալի կոսմոպոլիտիզմը հակադրում է ազգայնականությանը, որը, ինչպես 1995-ին կտրուկ արտահայտվել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը, «հավասարազոր է պատերազմի»: Սակայն ընդհանուր բարգավաճման խաղաղ ճանապարհի եվրոպական տեսլականը սկսել էր խարխլվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց դեռ շատ առաջ: Ռուսաստանի ներխուժումը պարզապես վերածեց ԵՄ-ի մուտացիան շատ ավելի տգեղ բանի:

ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեփ Բորելը մեզ զգացնել տվեց կոսմոպոլիտիզմից էթնոտարածքին անցումը, երբ ԵՄ-ն նկարագրեց որպես գեղեցիկ «այգի», որին սպառնում է իր սահմանների մոտ պատսպարած ոչ եվրոպական «ջունգլին»: Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եվրոպացիներին խնդրեցին ոչ միայն պատրաստվել պատերազմի, այլեւ (ինչը շատ կարեւոր է) ԵՄ տնտեսական աճի եւ տեխնոլոգիական առաջընթացի համար ապավինել ռազմական արդյունաբերությանը: Չկարողանալով համոզել Գերմանիային եւ այսպես կոչված «տնտեսող» ազգային պետություններին, որ անհրաժեշտ է պատշաճ հարկաբյուջետային միություն ունենալ, նրանք այժմ ստիպված են հանդես գալ ռազմական միության օգտին:

ԵՄ սեւ ու սպիտակ պատմության մեջ սա առանցքային պահ է: Մի կողմ դնելով եվրասկեպտիկների աղմկոտ փոքրամասնությանը, եվրոպամետ քաղաքական ուժերի միջեւ կարծիքների հիմնական տարբերությունն այն էր, թե արդյոք Եվրոպայի մայրցամաքային համախմբումը պետք է ընթանա համիլտոնյան ձեւով (պարտքի փոխադարձացում, որը նպաստում է պատշաճ դաշնության առաջացմանը) կամ սկզբնական միջկառավարական ճանապարհով (աստիճանական շուկայական ինտեգրում): Ավելցուկային տնտեսությունների կառավարությունները ձեռնտու էին համարում վերջինը, մինչդեռ դեֆիցիտային տնտեսությունների ներկայացուցիչները հասկանալիորեն հակվում էին դեպի համիլտոնյան լուծումը, որը մշտապես երկրորդ պլան մղվեց:

Եվրոյի ճգնաժամը ցույց տվեց, որ անհնար է շարունակել ձեւացնել, թե պարտքերը, բանկերը եւ հարկերը կարող են ազգային լինել, մինչդեռ արժույթը անդրազգային է, իսկ շուկաները՝ ինտեգրված: Ավաղ, ԵՄ-ն որոշեց անել նվազագույնը եվրոն փրկելու համար եւ հայտնվեց երկու աշխարհներից ամենավատում. խիստ անարդյունավետ քվազի-ֆիսկալ միություն (որը չունի սուվերեն պարտքի գործիք, ինչպես ԱՄՆ գանձապետարանները) եւ Եվրոպական կենտրոնական բանկ, որը ստիպված է պարբերաբար խախտել իր կանոնադրությունը (թաքնվելով ավելի ու ավելի ստեղծագործ հիմնավորումների հետեւում): Ամենավնասակարը, թերեւս, այն է, որ ընդհանուր փողերն ու համատեղ բեռը բաշխող քաղաքական ծակոտկեն գործընթացում չկա ժողովրդավարական լեգիտիմության նույնիսկ չնչին նշույլ:

Տասնամյակներ շարունակ մեզանից ոմանք քարոզում էին Եվրոպական կանաչ նոր գործարքի օգտին: Քանի որ մոտ ապագայում դաշնությունն անհնարին էր, մենք առաջարկեցինք դաշնային պարտքային գործիքներն ընդօրինակող մեխանիզմներ ստեղծել (օրինակ՝ ԵԿԲ-ի կողմից թողարկված եվրոպարտատոմսեր): Դրանց օգնությամբ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով կստեղծվեր տարեկան նվազագույնը 500 մլրդ եվրո (539 մլրդ դոլար) Կանաչ էներգիայի տեխնոլոգիական անցման (Green- Energy-Tech-Transition) ներդրումային հիմնադրամի համար: Փոխարենը, ԵՄ որոշում կայացնողները որդեգրեցին թոզ փչելու այլընտրանքներ, օրինակ՝ ձախողման դատապարտված Ջանքեր ծրագիրը (ԵՄ ենթակառուցվածքային ներդրումների ծրագիր) կամ համաճարակի ժամանակ՝ Վերականգնման հիմնադրամը, որը ստեղծեց ընդհանուր պարտք՝ առանց ընդհանուր նպատակի:

Ահա թե ինչու ԵՄ-ի տնտեսությունն այժմ ավերված է, իսկ գերմանական բիզնես մոդելը, որը դրա բաբախող սիրտն էր, արագ անկում է ապրում: Կիսատ-պռատ ռազմավարություն (ո՛չ հարկաբյուջետային միություն է, ո՛չ առանձին պարտքեր եւ կենտրոնական բանկի ակտիվներ ունի) ընտրելով՝ ԵՄ-ն իրեն դատապարտեց նվազագույն ներդրումների երկու տասնամյակի եւ չկարողացավ զարգացնել Եվրոպային անհրաժեշտ տեխնոլոգիաները. կանաչ տեխնոլոգիաները (որոնք թույլ կտային Եվրոպային պոկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի էժան գազից՝ սեփական պայմաններով) եւ «ամպային» (առցանց) կապիտալը։ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, որոնք այժմ մենաշնորհում են առցանց կապիտալը՝ հարստություն դիզելու նոր գործիքը, նույնպես նոր սառը պատերազմ են պարտադրել Եվրոպային, ինչն աղետալի հետեւանքներ ունի գերմանական արդյունաբերության համար, որն ուզում է մտնել չինական արտահանման շուկաներ:

Իշխանություն ունեցող եվրոպացիները, ցավոք, հրաժարվում են ընդունել, որ ԵՄ բիզնես մոդելն այլեւս չի աշխատում, որ հին միջոցները նոր փաթեթավորումով անիմաստ են: Գերմանիան, օրինակ, մտածում է հարկերով ֆինանսավորվող էներգիայի սուբսիդիաների եւ աշխատավարձերի զսպման նոր փուլերի մասին՝ մրցունակությանը նպաստելու համար:

Այս բանավեճը վտանգավոր կերպով շեղում է Եվրոպայի իրական խնդրից. գերմանական արդյունաբերական կապիտալն այլեւս չի ստեղծում այն ավելցուկը, որոնցից կարող է էներգիայի սուբսիդիաներ ֆինանսավորել անկումային ճյուղերի համար: Այս համատեքստում աշխատավարձի ոչ մի սահմանափակում (ինչը ժամանակին իրականացրել էր նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը) չի խթանի ավտոարդյունաբերության մրցունակությունը, որն ունակ չէ արտադրել մարտկոցների տեխնոլոգիաներ կամ ալգորիթմներ, որոնք էական նոր արժեք են տալիս ժամանակակից էլեկտրական մեքենաների արտադրողներին:

Հիմա ի՞նչ: Շարլ Միշելը եվրոպական նորագույն պատմության աղբանոցից հանել է եվրապարտատոմսի եւ ԵՆԲ-ի աշխուժացման մեր առաջարկները: Բայց նա առաջարկում է նոր վարկերն օգտագործել ոչ թե կանաչ տեխնոլոգիաների կամ ամպային կապիտալի ֆինանսավորման համար, այլ նոր սպառազինության արդյունաբերության համար, որը, նրա խոսքով, «հզոր միջոց կլինի մեր տեխնոլոգիական, նորարարական եւ արդյունաբերական բազան ամրապնդելու համար»:

Միշելը լո՞ւրջ է: Ինչպե՞ս ԵՆԲ-ն կփոխհատուցի պաշտպանական արդյունաբերությանը տրված իր վարկերը, եթե այդ արդյունաբերոթյունն ըստ սահմանման անարդյունավետ է: Ի՞նչ կլինի, երբ մեր պահեստները լցվեն զինամթերքով ու հրթիռներով։ Կա՛մ Միշելի նախատեսած ներդրումային մղումը կսպառվի, կա՛մ Եվրոպան պետք է ուղիներ փնտրի (այլ կերպ ասած՝ նոր պատերազմներ)՝ այդ պաշարները սպառելու համար:

Ուստի խելամիտ եվրոպամետները պետք է աղոթեն, որ Միշելի ծրագիրը գնա Ջանքերի ծրագրի ճանապարհով։ ԵՄ անգործունակությունը հանկարծ դարձավ խաղաղասեր եվրոպամետի վերջին հույսը։

Ես կարոտում եմ այն ժամանակները, երբ եվրոպամետները (թեկուզ կեղծավոր) փառաբանում էին ԵՄ-ն որպես սահմանները քանդելու, բացությունը, տարբերությունը եւ հանդուրժողականությունը խթանելու նախագիծ: Այդ Եվրոպան այլեւս չկա, ավերված է, լիակատար նահանջել է։ Նոր գաղափարախոսություն է ստեղծվել: Բազմազան դեմոկրատական դաշնության փոխարեն, որը գրավիչ է իր սահմաններից դուրս գտնվող ժողովուրդների համար, այն ուզում է դառնալ սպիտակամորթ քրիստոնեական թագավորություն՝ շրջապատված թանկարժեք հրթիռային կայանքներով եւ էլեկտրիֆիկացված բարձր ցանկապատերով: Սա այն Եվրոպան է, որով երիտասարդները չեն կարող հպարտանալ, իսկ մնացած աշխարհը լուրջ չի վերաբերվի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Роспотребнадзор: свыше 24 тысяч россиян обратились к медикам из-за укуса клеща

Преследовал и угрожал: появились подробности нападения на женщину в ТЦ в Москве

Житель Узбекистана осужден на пять лет за оскорбление президента Мирзиеева

Индекс МосБиржи на открытии растет, покупают "НОВАТЭК" и "Сургутнефтегаз"

Музыкальные новости

Хоккейный клуб из Балашихи выиграл Кубок Регионов

Театр, искуство, Россия и дети: кукольная фотосессия в Бурятии

Бастрыкин поручил представить доклад по делу о побоях 10-летней девочки в реабилитационном центре

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Новости России

Оскорбившему президента Мирзиеева узбекистанцу дали пять лет лишения свободы

Спикер нижегородской Гордумы Олег Лавричев заключен под стражу

МакSим — о Трусовой: какой характер у этой девочки!

"И не надо нас пугать!": В Таджикистане недовольны действиями России. Душанбе заявил, что готов вывести российскую базу

Экология в России и мире

Эти образы сделают вас вас молодой и стильной

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Оформить медицинскую книжку

Весенние субботники прошли на предприятиях «Московского» филиала ООО «ЛокоТех-Сервис»

Спорт в России и мире

Азаренко проиграла в 1/16 финала турнира WTA-1000 в Мадриде

WTA предвкушает дуэль Елена Рыбакина — Юлия Путинцева на турнире в Мадриде

Касаткина проиграла Путинцевой и не смогла выйти в 1/4 финала турнира WTA в Мадриде

Россиянка Михайлова стала чемпионкой Франции по настольному теннису

Moscow.media

Совместные учения сотрудников Росгвардии и МЧС прошли в Москве

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Google вложит 2 миллиарда долларов в дата-центр в Индиане

Музеи Твери. Лисичкины сказки

Топ новостей на этот час

Rss.plus

Мастера и художники с Ямала покоряют московский "Экспоцентр"

Москвич-именинник проткнул себе зад шампурами

В Коми вынесли приговор мошеннику, который пытался обмануть 85-летнюю женщину

Спустя несколько недель после операции: сын Юрия Куклачева рассказал о состоянии артиста