ԱԱԾ-ից հայտնել են, որ ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչեւ 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի եւ օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։
Տեղեկությունների համար դիմել Երեւան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով։
Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու եւ անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար: Տեղեկացրել են, որ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացի առանց ռուսական կողմի աջակցության»:
Փաշինյանը հայտնել էր նաեւ, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահների ծառայությունը կսկսվի օգոստոսի 1-ից: