Мы в Telegram
Добавить новость

В Рузе модернизируют асфальтовое покрытие с дополнительным благоустройством

Педагоги Подмосковья провели для школьников мастер-классы на фестивале профессий

Врачи столичной больницы помогли девушке с «синдромом бабочки» родить ребенка

В Химках проведут масштабный общеобластной субботник

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սեռավարակների կախարգելում. ինչ անել իրազեկ եւ պաշտպանված լինելու համար

Առողջ սեռական կյանքն ու վերարտադրողական առողջությունը ոչ միայն անհատական կարեւորություն ունեն, այլեւ առողջ հասարակության ձեւավորման հիմքերից են: Միջազգային փորձը վկայում է՝ երբ հասարակությունն ապրում է արտակարգ իրավիճակում, զգալիորեն մեծանում է սեռավարակների տարածվածությունը:

Տարերային աղետների, պատերազմների ու կյանքին սպառնացող այլ վտանգների դեպքում մարդու մոտ ակտիվանում է հիմնարար բնազդներից մեկը՝ շարունակել կյանքը: Դարերի ընթացքում մարդը մահը «հաղթելու» առավել լավ տարբերակ չի գտել, քան նոր կյանքի «ստեղծումը»: Միեւնույն ժամանակ, նման իրավիճակներում հնարավոր է բացակայեն առողջ սեռական կյանքի ու վերարտադրողականության համար անհրաժեշտ պայմանները կամ մարդիկ սթրեսային իրավիճակներում անտեսեն դրանք:

Հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ խնդիրների կանխարգելման նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պարբերաբար միջոցառումներ է իրականացնում Հայաստանում: Դրանցից մեկը «Սեռավարակները եւ դրանց դեմ պաշտպանության միջոցները» գրքույկի հրատարակումն է, որը հասանելի է առցանց՝ ՄԱԲՀ կայքում, տարածվում է բուժհաստատություններում, ինչպես նաեւ ներառված է UNICEF-ի հետ համագործակցությամբ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության փաթեթներում:  

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանն ու գրքույկի հեղինակ, ԱՆ «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը Մեդիամաքսին պատմել են սեռավարակների տարածման կանխարգելման եւ առկա իրավիճակի մասին, ինչպես նաեւ անդրադարձել թեմայի տաբուացվածությանն ու դրա դեմ պայքարի կարեւորությանը:

Վաղ ախտորոշում՝ արդյունավետ բուժում

Նարինե Բեգլարյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար

Սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանումը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքի կարեւորագույն ուղղություններից է: Միջազգային փորձը վկայում է, որ արտակարգ իրավիճակներում բնակչության շրջանում մեծանում է սեռավարակների տարածումը: Սա է պատճառը, որ մշակեցինք տեղեկատվական նյութ՝ գրքույկ, որը հանրամատչելի կերպով ներկայացնում է սեռավարակներից զերծ մնալու տարբերակները, դրանց փոխանցման ճանապարհները:

Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որ եթե, այնուամենայնիվ, ունեցել են կասկածելի սեռական կապ, դրանից անմիջապես հետո ստուգվելը բավարար չէ, քանի որ  կան հիվանդություններ, որոնք ունեն  ինկուբացիոն (գաղտնի) շրջան: Գրքույկում մանրամասն ներկայացրել ենք նաեւ ստուգումներ անցնելու ճիշտ ժամանակացույցը:

Հայաստանում սեռավարակների թեման շարունակում է տաբուացված մնալ: Կանայք ու տղամարդիկ հաճախ չեն դիմում բժշկի: Բնականաբար, որքան քիչ են մարդիկ դիմում բուժօգնության, այնքան քիչ դեպքեր են հայտնաբերվում, իսկ բուժում չստանալու դեպքում կարող են բարդություններ առաջանալ: Շատ կարեւոր է, որ բնակչությունը տեղեկացված լինի եւ դիմի բժշկի, որպեսզի հիվանդությունն ախտորոշվի հնարավորինս վաղ փուլում եւ համապատասխան արդյունավետ բուժում ստանա։  

Չանտեսել սեռավարակներն ու բուժվել ժամանակին

Նարինե Բեգլարյան

Քանի որ սեռավարակների, սեռական կյանքին վերաբերող հարցերը շատ անձնական են, կարեւոր է, որ անհատը վստահ լինի՝ բժշկի դիմելու դեպքում լիովին պահպանվելու է անանունությունը, նա չի պիտակավորվելու ու զգալու է իրեն ապահով: Այս առումով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պարբերաբար աշխատում է նաեւ բուժանձնակազմի հետ: Մեր կողմից կազմակերպվող բոլոր դասընթացների ժամանակ անպայման անդրադառնում ենք բժշկական էթիկայի կարեւորությանը, քանի որ բժշկի ճիշտ մոտեցումից է կախված նաեւ բուժառուների դիմելիության եւ, համապաստախանաբար, հիվանդությունների բացահայտելիության ցուցանիշների բարձրացումը:

Ցավոք, դեռեւս շատ են դեպքերը, երբ սեռավարակները կամ նույնիսկ պարզ բորբոքային հիվանդությունները պացիենտի կողմից անտեսվում են, ինչը կարող է  հետագայում հանգեցնել երկրորդային չբերության: Չափազանց կարեւոր է, որ հղիության պլանավորումից առաջ զույգը դիմի բժշկի, խնդիրների առկայության դեպքում բուժվի, ինչից հետո միայն պլանավորի հղիությունը:

«Կարեւորագույն գործոնը բժշկի ու պացիենտի հանդիպումն է»

Հովհաննես Հովհաննիսյան,  ԱՆ «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն

Բժշկի համար մեծագույն ուրախություն է, երբ իրեն է զանգահարում ժամանակին սեռավարակից բուժված պացիենտն ու ասում, որ բուժումից հետո երեխա է ունեցել: Անփոխանցելի զգացում է:

Կարծում եմ՝ այսօր սեռավարակների բուժման առումով կարեւորագույն գործոնը բժշկի ու պացիենտի հանդիպումն է: Բոլոր սեռավարակների դեպքում կան բուժման հստակ ընթացակարգեր, առողջության վերահսկման ու պահպանման տարբերակներ, բայց չափազանց կարեւոր է, որ մարդը դիմի բժշկի:

Այո, թեման շարունակում է տաբուացված մնալ, ընդ որում, սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Մի հետաքրքիր օրինակ Թաիլանդից, որտեղ սեռավարակների տարածման ցուցանիշն ինչ-որ փուլում այնքան էր բարձրացել, որ դիտարկվում էր որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Այս երկրում լուծում գտան՝ ստեղծելով լիովին անանուն, առանց որեւէ իդենտիֆիկացման կլինիկաներ: Անձը կարող էր առցանց գրանցվել, առանց որեւէ մարդկային գործոնի անցնել անհրաժեշտ հետազոտությունները, դրանց արդյունքներն անանուն փոխանցել բժշկին, հատուկ ապարատից ստանալ նշանակված դեղերն ու բուժվել: Նման փորձից հետո երկրում հստակ բարձրացավ սեռավարակների հարցով բուժօգնության դիմելու ցուցանիշը:

Հայաստանի դեպքում դեռ խորհրդային տարիներից ձեւավորվել էր մտածողություն, որ սեռավարակների առկայությունը միանշանակ խոսում է մարդու բարոյական վարքագծի մասին: Բացարձակ այդպես չէ: Տարիներ առաջ գործընկերներիցս մեկն իր ելույթում ասաց՝ «անձի սեռական հարաբերությունների քանակն ու ձեւը ոչ մեկին իրավունք չի տալիս դատել նրա բարոյական կերպարի մասին»: Միանշանակ, համաձայն եմ:

Սեռավարակը ճիշտ այնպիսի առողջական խնդիր է ինչպես կարիեսը, ալերգիկ ռեակցիան կամ ավելորդ քաշը: Ինչպես կամայական այլ հիվանդության դեպքում, սեռավարակ ունեցող պացիենտը ոչ մի կերպ չի կարող ու չպետք է պիտակավորվի:

Սեռավարակը դատավճիռ չէ

Հովհաննես Հովհաննիսյան

Սեռավարակների տարածման վիճակագրության մասին բավականին դժվար է խոսել, քանի որ տվյալներն ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհում շատ հեղհեղուկ են: Այնուամենայնիվ, իմ անձնական դիտարկմամբ՝ սեռավարակների տարածման ցուցանիշը Հայաստանում աճել է: Սրան նպաստում է մի շարք գործոնների առկայություն՝ ներգաղթ այնպիսի տարածաշրջաններից, որտեղ սեռավարակներն ավելի տարածված են, քան Հայաստանում, սեռական ծառայություններ մատուցող անձանց թվի աճ եւ սեռական կյանքով ապրելու տարիքի կտրուկ նվազում: Վերջինի դեպքում պետք է հստակեցնեմ, որ խնդիրը ոչ թե ավելի վաղ տարիքում սեռական կյանքով ապրելն է, այլ՝ դա անելն առանց բավարար տեղեկացվածության: Ճիշտ է, պահպանակների կիրառման ցուցանիշը Հայաստանում աճել է, բայց հաճախ դրանք օգտագործվում են ոչ ճիշտ կամ ոչ միշտ:

Այնպես որ, կարծում եմ՝ հիմա ամենաճիշտ ու կարեւոր պահն է խոսելու սեռավարակների կանխարգելման մասին: Որպես օրինակ մեկ ցուցանիշ բերեմ: 2017-2018թթ. հանրապետության տարածքում արձանագրվել էր սիֆիլիսի մոտ 115 դեպք, 2023թ.-ը մենք ամփոփել ենք սիֆիլիսի 700 դեպքով: Սա բավականին կտրուկ աճ է:

Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ՝ սեռավարակի հայտնաբերումը ոչ մի կերպ դատավճիռ չէ: Բուժման հստակ մեխանիզմներ կան: Նույնիսկ ՄԻԱՎ-ի դեպքում ունենք բնականոն ու սովորական կյանքով ապրող զույգեր, մարդիկ, որոնք առողջ երեխաներ են ունենում: Միակ կարեւորագույն պայմանը բժշկի դիմելն է:
2023թ.-ին մենք սիֆիլիսի կասկածով հետազոտել ենք 57 հղիի: Նրանցից 18-ի մոտ հիվանդությունը հաստատվել է, սահմանվել է անհրաժեշտ բուժում եւ բոլորի մոտ ծնվել են լիովին առողջ երեխաներ:

Ունեցել ենք նաեւ 6 հղի, որոնք ժամանակին չեն դիմել հետազոտությունների, ուշ են հաշվառվել, ինչի հետեւանքով արձանագրվել է բնածին սիֆիլիսի 6 դեպք: Բժշկի համար ամենացավալին է գիտակցելը, որ այս ցուցանիշը եւս կարող էր 0 լինել, եթե պացիենտները ժամանակին հետազոտվեին:

Կյանքով հաղթել մահը

Հովհաննես Հովհաննիսյան

Արտակարգ իրավիճակներում սեռավարակների տարածման աճի վերաբերյալ կան բազմաթիվ գիտական հետազոտություններ: Ընդ որում, առաջին դիտարկումներն արվել են դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Կա հստակ վիճակագրություն, որ, օրինակ, Ուկրաինայում, Իրաքում, Աֆղանստանում պատերազմական իրավիճակներին զուգահեռ, կտրուկ աճել է սեռավարակների տարածման ցուցանիշը: Ընդ որում, այստեղ մեծ ազդեցություն ունեն ոչ միայն բուն ռազմական գործողությունները, այլեւ՝ դրանց հետեւանքով տեղի ունեցող փախստականների շարժը:

Այս երեւույթը շատ բնական է ու հոգեբանական, նույնիսկ բնազդային հիմք ունի. երբ կա մահվան վտանգ, ուժեղանում է սերունդ ունենալու անհրաժեշտությունը: Իրավիճակներում, երբ շուրջդ անընդհատ մարդկային զոհեր են, ինքնապահպանման բնազդը ստիպում է քեզ շարունակել կյանքը:

Երկրորդ գործոնը մի փոքր ավելի պրագմատիկ է: Արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված ու առաջնային է դառնում արտակարգ իրավիճակի հետեւանքով տուժողներին օգնելը: Շատ հետազոտություններ, այդ թվում՝ սեռավարակների ստուգումն ու բուժումը, մղվում է երկրորդ պլան: Սակայն, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ հարցը երկրորդական կարեւորություն ունի:

Հուսով եմ` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ հրատարակված գրքույկը կնպաստի սեռավարակների տարածման կանխարգելմանը, հետազոտվողների ու ժամանակին բուժվողների թվի ավելացմանը:

«Սեռավարակները եւ դրանց դեմ պաշտպանության միջոցները» գրքույկը հրատարակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար ապահով տարածքների ստեղծում եւ սեռական ու վերարտադրողական առողջության թեմայով կարողությունների զարգացում եւ իրազեկման բարձրացում» ծրագրի շրջանակում:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Объем закупок на портале поставщиков превысил 24 миллиарда рублей

В Архангельске подвели итоги конкурса среди специалистов в области коррекционной педагогики

Муромский проект победил в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Синоптик рассказал о продолжительности дождя в Москве 27 апреля

Музыкальные новости

Росгвардия обеспечила правопорядок во время футбольного матча «ЦСКА» - «Спартак» в Москве

«Регионы России – инвестиционный рай для коворкингов»: экспертное мнение Сергея Потанина, основателя сети коворкингов BLOKS

Патрушев заявил, что нелегальная миграция связана с угрозами терроризма

Apple возобновляет переговоры с OpenAI о внедрении функций ИИ в iPhone

Новости России

В конце апреля и начале мая электрички из Твери и Конаково будут следовать только до Зеленограда

В городах Турции пройдут концерты Большого симфонического оркестра имени Чайковского

Праздник Весны и Труда широко отметят в 28 парках города

Муромский проект победил в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Экология в России и мире

Почему люди боятся обращаться к психиатру?

Морской кокос во благо красоты

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Добраться до курортов Сочи станет этим летом намного дороже: озвучена причина и новые цены

Спорт в России и мире

Линетт сыграет против Соболенко во втором круге турнира WTA в Мадриде

«Был риск завершить борьбу еще в первом матче». В России оценили победу Рыбакиной в Штутгарте

Вероника Кудерметова завершила выступление на турнире WTA в Мадриде

Кто отец Дианы Джокович?

Moscow.media

Неудержимые 2. Альянс (окончание)

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса

Военные следователи провели в Судаке проверку лиц, не вставших на воинский учет

Утро у монастыря...

Топ новостей на этот час

Rss.plus

Объем закупок на портале поставщиков превысил 24 миллиарда рублей

Пискарев считает, что резолюция ЕП подтверждает попытки Запада вмешаться в выборы в РФ

Вопросы благоустройства обсудили на встрече с жителями в Рошале

Литературно-поэтический час «Ушла на фронт ещё девчонкой...»