Мы в Telegram
Добавить новость

СК возбудил дело из-за мигрантов в бывшем здании колледжа в Красногорске

Расписание поездов Курского, Рижского и Казанского направлений МЖД изменится в июне

Лучших сотрудников Московского метрополитена определили в пяти конкурсах профессионального мастерства

День божьей коровки пройдет на ВДНХ





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. Արդարադատության նախարարություն

«Ազատություն ռադիոկայան»-ը 2024թ. մայիսի 17-ին հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ (հասանելի է հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=hgVApyizqJE), որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք մոլորեցնող թեզեր են հնչեցրել, ընդ որում՝ արտահայտված մտքերը որոշակի տարածում ունեն նաև այլ հարթակներում, ինչով պայմանավորված՝ հարկ ենք համարում ստորև անդրադառնալ տեսանյութում ներկայացվող փաստարկներին․ Փաստարկ 1. Որպես […]

The post Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. Արդարադատության նախարարություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Ազատություն ռադիոկայան»-ը 2024թ. մայիսի 17-ին հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ (հասանելի է հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=hgVApyizqJE), որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք մոլորեցնող թեզեր են հնչեցրել, ընդ որում՝ արտահայտված մտքերը որոշակի տարածում ունեն նաև այլ հարթակներում, ինչով պայմանավորված՝ հարկ ենք համարում ստորև անդրադառնալ տեսանյութում ներկայացվող փաստարկներին․

Փաստարկ 1. Որպես Ադրբեջանի Խեյրումլի գյուղի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելության փաստարկ ներկայացվում են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, որոնցում արտացոլված է Կիրանց համայնքի վարչական սահմանի նկարագրությունը, ըստ որի Կիրանց գյուղական համայնքը սահմանակից է Բերքաբեր գյուղական համայնքին։

Պատասխան – Այս անչությմաբ հարկ է փաստել, որ տեսանյութում ցուցադրվող և վկայակոչվող օրենքի կարգավորումները ուժը կորցրած են ճանաչվել 09․06․2017թ-ին, այսինքն` սահմանազատման աշխատանքների իրականացման պահին տվյալ օրենքում այլևս առկա չի եղել Կիրանց համայնքի վարչական սահմանի նշված նկարագրությունը, մինչդեռ այդ մասին որևէ խոսք չկա տեսանյութում՝ այդպիսով հասարակության մոտ ստեղծելով թյուր տպավորություն այն մասին, որ ցուցադրվում և վկայակոչվում են գործող օրենսդրական կարգավորումներ։ Այնուամենայնիվ, անգամ ներկայացված պնդումն առ այն, որ Կիրանց համայնքը արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Բերքաբերին, ամենևին չի նշանակում, որ դա ներառել է Ադրբեջանական Խեյրումլի գյուղի տարածքը, քանի որ Կիրանց բնակավայրի՝ Բերքաբերին սահմանակից համարվելու համար Խեյրումլի գյուղը ներառելը պարտադիր պայման չէ։

Բացի այդ, անվիճարկելի փաստ է, որ գոյություն է ունեցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող Խեյրումլի գյուղը, և Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզներով, այդ թվում ԽՍՀՄ ԳՇ 1976թ․ տեղագրական քարտեզով այդ գյուղը ունեցել է հստակ տարածք, և քարտեզով արտացոլված է դրա պատկանելիությունը Խորհրդային Ադրբեջանին։ Հետևաբար, Խեյրումլիի տարածքը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես Կիրանց բնակավայրի տարածք։

Փաստարկ 2. Անդրադառնալով 1988թ․ հունվարի 12-ին ՀԽՍՀ և ԱԽՍՀ Նախարարների խորհուրդների փոխնախագահների կողմից հաստատված արձանագրությանը` նշվում է, որ Խորհրդային Միության տարիներին երկու երկրների Կառավարությունները ունեցել են սահմանը որոշելու իրավասություն:

Պատասխան – Նախ անհրաժեշտ է ընդգծել, որ հղում չի կատարվում և չի էլ կարող կատարվել որևէ իրավական նորմի, որը խորհրդային հանրապետությունների կառավարություններին նման իրավասությամբ կօժտեր։ Միութենական հանրապետությունների միջև սահմանը որոշելու իրավասությունը ՀԽՍՀ և ԱԽՍՀ կառավարություններին վերապահված չլինելու մասին է վկայում նաև հենց քննարկվող արձանագրությունը. օժտված չլինելով համապատասխան իրավասությամբ` Նախարարների խորհուրդների փոխնախագահները չեն ավարտել աշխատանքները, այլ պայմանավորվել են սահմանագծման արդյունքում կազմվելիք քարտեզը ներկայացնել երկու երկրների ԳԽ նախագահություններին և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար, ինչը չի արվել։

Փաստարկ 3. ԽՍՀՄ ԳՇ 1976թ․ քարտեզը որևէ իրավական հիմք չունի, քանի որ որևէ պայմանագիր այդ տարիներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև չի եղել։

Պատասխան – Վ․ Պողոսյանը չի վկայակոչում այն հանգամանքը, որ հենց 1976թ․ քարտեզի վրա առկա ԽՍՀՄ Պետական երկրաբանական հսկողության տարածքային տեսչությունների (այդ թվում՝ Անդրկովկասի) ղեկավարների ստորագրություններով հավաստվում է, որ դրանց վրայի սահմանագիծը համապատասխանում է 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումների սահմանագծին։ Այսինքն՝ 1969թ․ և 1976թ․ քարտեզների սահմանագիծը նույնական է, իսկ 1969թ․ սահմանագիծը ընկած է նաև անընդհատ վկայակոչվող 1988թ․ արձնագրության և դրան նախորդող սահմանագծման աշխատանքների հիմքում։ Ինչ վերաբերում է 1988թ․ արձանագրությունների իրավական ուժին, ապա հարկ է փաստել, որ 1988թ․ հունվարի 12-ի ստորագրված արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել ԳԽ նախագահություններին հաստատման և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար։ Արդյունքում, արձանագրությամբ նախատեսվող գործընթացը մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։

Փաստարկ 4. Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները ՀՀ տարածքներ են:

Պատասխան – Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։

Փաստարկ 5. Պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա:

Պատասխան – Հարկ ենք համարում փաստել, որ իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը։

The post Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. Արդարադատության նախարարություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Расписание пригородных поездов Ленинградского направления изменится с
15 июня

Акройога на траве или пост-панк фестиваль: как провести выходные в Ульяновске

США направили на Кубу атомную субмарину USS Helena

Всегда на связи: проводная гарнитура Fstyler FH150U от A4Tech

Музыкальные новости

Уссурийский ЛРЗ подтвердил соответствие международным стандартам, применяемым на производстве железнодорожной промышленности

Кинофестиваль «Движение по вертикали» памяти Станислава Говорухина пройдет в Тульской области

Ресурсный центр на V Общероссийской конференции «Устойчивое развитие этнокультурного сектора» объединил национально-культурные инициативы из разных регионов России

Азербайджан назначил столицей тюркского мира талышский город Ленкорань. Талышские организации мира бьют тревогу

Новости России

Расписание на МЦД-3 и Казанском направлении изменится в выходные дни июня

Появилось видео, как медведь бегает по дорогам возле жилых домов в Подмосковье

Собянин: Москвичи взяли четыре медали на международной олимпиаде по биологии

Расписание пригородных поездов Ленинградского направления изменится с
15 июня

Экология в России и мире

Новые портативные ирригаторы Revyline RL 630 Green скоро поступят в представительство марки в Махачкале

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России

Metatokens: инновационная платформа для дохода в экосистеме TON и ETH

Dior Resort 2025

Спорт в России и мире

Соболенко в купальнике зажигательно станцевала перед женатым бойфрендом. Видео

Мирра Андреева может стать новой Марией Шараповой

Александрова вышла во второй круг турнира WTA в Хертогенбосе

Блинкова вылетела с турнира WTA в Хертогенбосхе

Moscow.media

Дело Маши Люлиной всё. Насильника, убившего соцработницу в Богородске, осудили за убийство ребенка

Новая технология моделирования ДНК ускорит биомедицинские исследования

Росгвардейцы обеспечили охрану общественного порядка в День поселка Вербилки

Утро нового лета....











Топ новостей на этот час

Rss.plus






Расписание пригородных поездов Ленинградского направления изменится с
15 июня

Русская туристка удивилась, как в Таджикистане относятся к женщинам: "Было страшно"

Всегда на связи: проводная гарнитура Fstyler FH150U от A4Tech

США направили на Кубу атомную субмарину USS Helena