Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Վրաստանում։ Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00 Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան թատրոնում կկայանա նվագախմբի համերգը։ ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Մենակատար՝ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Աստղիկ Վարդանյան։
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգն իրականացվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
The post Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Վրաստանում appeared first on ԳԱԼԱ.