Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը եւ ազգային թիմի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի նախախաղային ասուլիսում պատասխանել են խորվաթ լրագրողների հարցերին։ «Մեզ սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում շատ ուժեղ թիմի դեմ։ Կտեսնենք, թե ինչպես ենք պատրաստ։ Անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը»,- նշեց Էդուարդ Սպերցյանը։ «Մենք պատրաստ ենք, սպասում …
The post Էդուարդ Սպերցյանը եւ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել են խորվաթ լրագրողների հարցերին appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը եւ ազգային թիմի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի նախախաղային ասուլիսում պատասխանել են խորվաթ լրագրողների հարցերին։
«Մեզ սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում շատ ուժեղ թիմի դեմ։ Կտեսնենք, թե ինչպես ենք պատրաստ։ Անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը»,- նշեց Էդուարդ Սպերցյանը։
«Մենք պատրաստ ենք, սպասում ենք այս խաղին աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Բոլոր տղաներն էլ սպասում են, մեծ ցանկություն ունեն ցուցադրել առավելագույնը։ Կազմը կընտրենք առաջիկա մարզումից հետո, կտեսնենք, թե ով ինչ վիճակում է»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։
Խորվաթիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։
The post Էդուարդ Սպերցյանը եւ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել են խորվաթ լրագրողների հարցերին appeared first on ԳԱԼԱ.