Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, պոկերի հեղինակ դառնալով ադրբեջանցիների դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խաղում, սահմանել է ռեկորդ։ Իտալական «Ռոմայի» խաղացողը ռեկորդակիր է դարձել Եվրոպայի առաջնության մեկ ընտրական փուլում խփած գոլերի քանակով։ Լուկակուն գոլերի թիվը հասցրել է 14-ի։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրներն էին հյուսիսիռլանդացի Դևիդ Հիլը (Եվրո-2008) և լեհ Ռոբերտ Լևանդովսկին (Եվրո-2016), որոնք խփել էին 13-ական …
The post Ադրբեջանին 4 գոլ խփած Լուկակուն սահմանել է ռեկորդ appeared first on ԳԱԼԱ.
Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, պոկերի հեղինակ դառնալով ադրբեջանցիների դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խաղում, սահմանել է ռեկորդ։
Իտալական «Ռոմայի» խաղացողը ռեկորդակիր է դարձել Եվրոպայի առաջնության մեկ ընտրական փուլում խփած գոլերի քանակով։ Լուկակուն գոլերի թիվը հասցրել է 14-ի։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրներն էին հյուսիսիռլանդացի Դևիդ Հիլը (Եվրո-2008) և լեհ Ռոբերտ Լևանդովսկին (Եվրո-2016), որոնք խփել էին 13-ական գոլ։
Բացի այդ, Ռոմելու Լուկակուն երրորդ տեղ է բարձրացել եվրոպական հավաքականներում խփած գոլերի ցուցանիշով՝ շրջանցելով Ռոբերտ Լևանդովսկիին։ Բելգիացին ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 83-ի։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (128 գոլ, Պորտուգալիա) և Ֆերենց Պուշկաշը (84 գոլ, Հունգարիա, Իսպանիա)։
The post Ադրբեջանին 4 գոլ խփած Լուկակուն սահմանել է ռեկորդ appeared first on ԳԱԼԱ.