Добавить новость

Свыше 250 водителей с признаками опьянения выявили в Москве с начала недели

Росреестр объяснил важность самообследования земельного участка

«Сочи» проиграло «Црвене Звезде» со счетом 0:2 на Летнем кубке

Глава Истры осмотрела участок тепловых сетей в Дедовске на ул Энергетиков





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մտածում էի՝ միակն եմ․ բռնաբարության զոհ տղամարդիկ խոսում են պատերազմից 30 տարի անց

Սեռական բռնության ենթարկված 1600 մարդ, այդ թվում` 84 տղամարդ, ստացել է տուժածի ստատուս

The post Մտածում էի՝ միակն եմ․ բռնաբարության զոհ տղամարդիկ խոսում են պատերազմից 30 տարի անց first appeared on Epress.am.

Շուրջ քսան տարի Ալբանը* մտածել է, որ 1990-ականների Կոսովոյի պատերազմում սեռական բռնության ենթարկված միակ տղամարդն է։ Որ նման դեպքերն իրականում շատ էին, իմացել է միայն բռնության ենթարկված անձանց համար լրացուցիչ աջակցություն հատկացնելու մասին օրենքի ընդունումից հետո։

Ալբանը 40-ն անց էթնիկ ալբանացի է։ 17 տարեկան էր, երբ ստիպված էր փախչել Կոսովոյի իր հայրենի գյուղից ու թաքնվել որտեղ պատահի։ Ուտելիք չկար, և մի օր նա ստիպված վերադարձել էր տուն` ալյուրի պարկի հետևից։ Այգում նրան կանգնացրել են սերբական ոստիկանության համազգեստով մարդիկ, ուժով մտցրել են տուն։ «Սկզբում չէի հասկանում ինչ է կատարվում։ Ցավ զգացի, մտածեցի դանակով խփում են մեջքիս։ Հետո հասկացա, որ մերկացրել են ու ամենասարսափելի բանն են անում։ Գիտակցությունս կորցրեցի», — ձայնը դողալով պատմում է Ալբանը։

Դրիտոնը* Ալբանին հասկանում է ինչպես ոչ ոք, թեև երբևէ չեն հանդիպել։ Վաթսունն անց է, տարիներով պահել է նույն գաղտնիքը։

Նրան բռնաբարել են մի քանի անգամ, իսկ 1999-ին խմբակային բռնաբարության զոհ է դարձել։ Դա տեղի է ունեցել սերբական ռազմականացված խմբավորման վերահսկողության տակ գտնվող Կոսովոյի բանտում 30-օրյա բանտարկության ժամանակ։ 

Դրիտոնը վստահ էր, որ նման բռնություն տեղի է ունեցել նաև այլ տղամարդկանց նկատմամբ, բայց տարիներ շարունակ լռել է այդ մասին, կիսվել է միայն կնոջ հետ։

Հարավսլավիայի փլուզումից հետո Բալկանների 1998-99 թվականների պատերազմի արդյունքում զոհվել է շուրջ 130 հազար մարդ։ Մոտավոր հաշվարկների համաձայն, 10-20 հազար մարդ բռնաբարվել է միայն Կոսովոյում։

Կոսովոն անկախության էր ձգտում, Սերբիան պատասխանում էր էթնիկ ալբանների նկատմամբ դաժան բռնաճնշումներով, որոնք ի վերջո պատերազմական գործողությունների վերածվեցին։ Ավելի ուշ երկու կողմերն էլ մեղադրվում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության, այդ թվում` բռնաբարությունների մեջ։

2018 թվականին Կոսովոյի կառավարությունն օրենք ընդունեց, համաձայն որի սեռական բռնության ենթարկված մարդիկ պատերազմից տուժածի կարգավիճակ և ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից։

Այս օրենքից հետո էր, որ Դրիտոնն ու Ալբանը կոտրեցին շուրջ 20 տարվա լռությունն ու բարձրաձայնեցին իրենց նկատմամբ բռնության մասին։ Կոսովոյի գրեթե երկու հազար բնակիչներ` կանայք և տղամարդիկ, պատմեցին իրենց հետ տեղի ունեցածի մասին և դիմեցին համապատասխան գերատեսչություններին` տուժածի կարգավիճակ ստանալու համար։ Այս պահին 1600 քաղաքացի, այդ թվում` 84 տղամարդիկ, ունեն այդ կարգավիճակը։ Ի սկզբանե կառավարությունը որպես դիմելու վերջնաժամկետ սահմանել էր 2023-ի փետրվարը, ավելի ուշ դա երկարաձգվեց մինչև 2025-ի մայիս։ 

Ալբանը մինչև հիմա ապրում է տանը, որում բռնության է ենթարկվել. «Սարսափելի է, բայց երբեք տեղափոխվելու հնարավորություն չեմ ունեցել»։ Միջանցքը, որում տեղի է ունեցել բռնաբարությունը, միացնում է խոհանոցը, լոգասենյակն ու ննջարանները։ Հիմա նա այդ տանը ապրում է կնոջ և երեխաների հետ, ովքեր մինչ օրս էլ չգիտեն, թե ինչ է եղել Ալբանի հետ տարիներ առաջ. «Չեմ ուզում իմանան, որովհետև մինչև հիմա էլ լինում են պահեր, երբ չեմ ուզում առհասարակ գոյություն ունենալ»։ Դեպքից օրեր անց նա այդ մասին պատմել է հորը. «Շոկի մեջ էր, բայց ուրախ էր, որ ողջ եմ»։

Դրիտոնն էլ է ուզեցել պատմել հորը, բայց այդպես էլ չի կարողացել։ «Հայրս ծեր էր ու հիվանդ։ Վախենում էի, որ իմ պատմությունը կարող է սպանել նրան։ Բայց նա հասկանում էր, որ մի բան այն չէ, միշտ ասում էր, որ ես մի բան թաքցնում եմ»։ Ավելի ուշ ամեն ինչ պատմել է կնոջը։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բալկանյան պատերազմի ժամանակ բռնաբարությունները որակում է որպես «համակարգային էթնիկ զտումների գործիք», կիրառված Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմից։

Տարիներ շարունակ կոսովցի կանանց շրջանում սեռականացված բռնության թեման արգելված էր, պատմում է բժիշկ և իրավապաշտպան Ֆերիդա Ռուշիտին։ Նա բռնաբարությունների վավերագրմամբ զբաղվում էր դեռևս պատերազմի օրերից, երբ աշխատում էր Ալբանիայի հյուսիսում գտնվող ճամբարում, ուր տեղափոխում էին վիրավորներին։

«Տղամարդիկ կանանց արգելում էին հանրայնորեն խոսել տեղի ունեցածի մասին, քանի որ դա կնշանակեր, որ իրենք չեն կարողացել պաշտպանել իրենց կանանց», — ասում է Ռուշիտին։

Զինված հակամարտության ավարտից հետո Ռուշիտին հիմնել է Բռնության զոհերի ռեաբիլիտացիայի կոսովական կենտրոնը` (KRCT) հասարակական կազմակերպություն, որը հոգեբանական և իրավաբանական աջակցություն է տրամադրում բռնության ենթարկված քաղաքացիներին։ Սկզբում կենտրոն դիմում էին բացառապես կանայք։ 2014-ից հետո, երբ Կոսովոյի խորհրդարանը սկսեց քննարկել բռնության զոհերի մասին օրինագիծը, տղամարդիկ ևս սկսեցին դիմել։ 

KRCT-ն և այլ պրոֆիլային կազմակերպություններն օգնում են ստուգել զոհերի պատմությունները, որպեսզի հետագայում նրանք կարողանան պետական նպաստ ստանալ` ամսական 230 եվրո, ինչը կազմում է միջին աշխատավարձի շուրջ մեկ երրորդը։

Ալբանն էլ, Դրիտոնն էլ օրենքի մասին իմացել են հեռուստատեսային լուրերից։ Ալբանը կազմակերպության դուռը կարողացել է թակել միայն երրորդ փորձից։ Դրիտոնի խոսքով, այնքան լարված է եղել, որ չի էլ հիշում ինչպես է դիմել. «Միշտ էլ ուզում էի մեկին պատմել այդ մասին, բայց գիտեի, որ գնալու տեղ չունեմ։ Երբ վերջապես պատմեցի, իրոք թեթևացած էի զգում»։

Երկու տղամարդիկ էլ պատերազմից հետո հակադեպրեսանտներ և հակատագնապային դեղամիջոցներ են ընդունել։ Բայց միայն KRCT դիմելուց հետո են գնացել հոգեբանի մոտ։

Բացի տուժածներին աջակցություն տրամադրելը, KRCT-ն նաև զբաղվում է բռնարարների հանցանքների ապացույցներ հավաքելով` հետագայում դատարան դիմելու համար։ Խնդիրն այն է, որ թեև տուժածներն արդեն պատրաստակամություն են հայտնում խոսել, նրանցից գրեթե ոչ ոք չգիտի հանցագործների ինքնությունը. ո՛չ անունն են հիշում, ո՛չ արտաքինը։

2021 թվականին դատարանը տասը տարվա ազատազրկման էր դատապարտել ոստիկան Զորան Վուկոտիչին, ով Կոսովոյի բնակիչ էթնիկ սերբ է, մասնակցել է կանանց բռնաբարություններին և քաղաքացիական բնակչության վտարումներին։

Դա պատերազմի ընթացքում տեղի ունեցած սեռականացված բռնության թեմայով առաջին դատական գործն էր, Կոսովոյում պատմական ու նախադեպային է համարվում։ 

Բալկանյան այլ երկրներում, օրինակ Խորվաթիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում, գործում են նմանատիպ օրենքներ։ Պատերազմի զոհ ճանաչված մարդկանց թիվն անընդհատ աճում է։ Սերբիայում իրավիճակն այլ է. երկիրը բռնաբարված մարդկանց չի ճանաչում որպես պատերազմի զոհ, ինչի արդյունքում երկրում դեռևս չկան մարդիկ, ովքեր պատրաստ են խոսել պատերազմի ժամանակ իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին։

*անունները փոխված են
աղբյուրը` ԲիԲիՍի ռուսական ծառայություն

The post Մտածում էի՝ միակն եմ․ բռնաբարության զոհ տղամարդիկ խոսում են պատերազմից 30 տարի անց first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Cтолетний дом отремонтируют на улице Ленинская Слобода

Залповые дожди накроют Москву на следующей неделе

Московская область получила Гран-При на фестивале «Будущее в цветах»

И даже змею пригреют: с кем оставить питомца во время отпуска

Музыкальные новости

Тысяча сердец в небе, Газманов, Лепс и Shaman: в Москве подвели итоги выставки «Россия»

Татарстан поднимает ставки: Минниханов удвоил подъемные контрактникам – до 1,5 миллиона

СМИ: Моди обсудит с Путиным в Москве быстрые переводы в отсутствии SWIFT

В Москве состоялось торжественное открытие нового творческого проекта «Галерея художников»

Новости России

Производство машин и оборудование в Москве выросло более чем на треть

Певица Алсу будет делить через суд квартиру в Лондоне и коттеджи с мужем

Программа «Семья. Лето. Парк» прошла в Подольске

Виктору Орбану мало России // Венгерский премьер расширяет дипломатическое наступление наперекор руководству ЕС

Экология в России и мире

Венозная и капиллярная кровь: в чём разница и какой анализ точнее

Артисты с удовольствием поздравляли друг друга - Театр и Концерт, Россия и Дети, Культура

Туристы начали возвращаться из популярных стран с необъяснимыми синяками: правда оказалась страшной - под кожей оказываются яйца трескучих мух и их личинки

Жара невыносимая +50, вкусно поесть не получилось, цены высокие, красоты особой нет: российской туристка поняла, что в эту страну она больше не хочет

Спорт в России и мире

«Это вообще анекдот». В России объяснили сенсационную победу Путинцевой над Швёнтек

Уимблдон. 6 июля. Сафиуллин начнет в 13 мск, Медведев доиграет вторым запуском, микст Маррея и Радукану пройдет на Центральном корте

Шарапова обнимала принцессу Беатрис и получила поздравления от Доронина: 20-летие победы теннисистки на Уимблдоне

Уроженка Москвы выбила с Уимблдона первую ракетку мира

Moscow.media

Вернувшийся из районов СВО сводный отряд спецназа Росгвардии встретили в Москве

Родные просторы... Старая Устьевская ГЭС на реке Вруда

Аналитики рассчитали стоимость владения электрокроссовером Evolute i-Jet

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.











Топ новостей на этот час

Rss.plus






Администрация Подольска призывает соблюдать меры безопасности на ж/д-объектах

Больше 10 нелегальных точек торговли закрыли в Балашихе

Глеб Никитин поздравил Захара Прилепина с днём рождения

Марк шагал по небу