Мы в Telegram
Добавить новость

МВД назвало число потерявших российское гражданство по новому закону

Актуальное искусство: художница Адель Левитова — в проекте «Сноба» «АртАкт»

Собянин: к 2030 году на долю Москвы придется 35–40% туристов в России

Дюков оценил возможность изменения лимита на легионеров в РПЛ



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լեգալ ավտոբուսների տեռորը ինքնազբաղ տաքսիստների դեմ․ Կոտայք

Կա նաև սոլիդարության հարց։ Մարդիկ ուզում են օգնել իրենց պես աշխատող մարդկանց։ Եվ իհարկե չեն սիրում Ծառուկյանին։

The post Լեգալ ավտոբուսների տեռորը ինքնազբաղ տաքսիստների դեմ․ Կոտայք first appeared on Epress.am.

Անցումը միասնական տրանսպորտային համակարգին հարթ չի ընթանում Հրազդանում։ Հետինդուստրիալ այս քաղաքում տրանսպորտը դարձել է չափազանց պահանջված։ Աշխատատեղերը քիչ են, հազարավոր մարդիկ ամեն օր գալիս են Երևան։

Այժմ Հրազդանի երթուղին սպասարկում է կոտայքցի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի որդու ընկերությունը։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն շուկա մտավ փրկիչի դերում՝ լուծելով ամիսներ շարունակվող ճգնաժամը. 2020-ից միջքաղաքային գազելներ չկան, նախորդ գծատերը լքել էր շուկան, ուղևորները մնացել էին անհատ տաքսիստների հույսին, որոնք հաճախ վիճում էին միմյանց հետ և կամայականորեն բարձրացնում գները։

2024-04-10_14-43-03

«Մենք գալիս էինք կանգառ և տեսնում, որ տաքսիներ չկան։ Մարդիկ շատ-շատ էին։ Արհեստականորեն դեֆիցիտ ստեղծվեց, որպեսզի ասենք՝ մենք համաձայն ենք, թող գինը բարձրանա, միայն թե տրանսպորտ լինի ու մենք կարողանանք երթևեկել։ Եվ հանկարծ հայտնվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունը», – պատմում է հրազդանցի Անուշը։

Նոր ընկերությունը ուղեվարձը թանկացրեց մոտ 50%-ով` դարձնելով 700 դրամ։ Մուլտի տրանսպորտի սպրինտերները շարժվում են Հրազդանի Միկրոշրջան թաղամասից և հասնում Երևանի Շրջանային կանգառ՝ Երիտասարդական մետրո։ Մայրաքաղաքում աշխատող միջին հրազդանցին լավագույն դեպքում 1400 դրամ է վճարում՝ գործի գալու և վերադառնալու համար։

Մուլտի տրանսպորտը հիմնադրվել է 2021-ի սեպտեմբերի 16-ին։ Ամիսներ անց 10 տարի ժամկետով ստացել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունքը։ Ընկերությունը միակն էր, որ մասնկացել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մրցույթին։ Այնուամենայնիվ, օրինական այս մոնոպոլիստն ունի անօրինական մրցակիցներ։

2024-04-10_14-44-44

Մարդիկ նախընտրում են Երևան գալ տաքսիներով, հաճախ՝ մայրաքաղաքում աշխատողների հետ, որոնք ունեն մեքենա և ուղևորներ են տանում իրենց հետ նույն 750 դրամով։ Տաքսիների և միկրոավտոբուսների գնային տարբերությունը ընդամենը 50 դրամ է։ Տաքսիները, ճիշտ է, Շրջանային չեն հասնում՝ երևանյան վերջին կանգառը Ռայկոմում է։ Թեթև մարդատար մեքենաներն ավելի արագ են, և ամեն օր երթևեկողները նախապատվությունը դրանց են տալիս։

«Կա նաև սոլիդարության հարց։ Մարդիկ ուզում են օգնել իրենց պես աշխատող մարդկանց։ Եվ իհարկե չեն սիրում Ծառուկյանին», – ասում է Անուշը։

Մասնավոր տաքսիները աշխատում են փոխհամաձայնեցված, ունեն նշանակված անձ՝ վեճերը հարթելու, հերթ սահմանելու համար։ Տաքսիստները ուղևորներ են տեղափոխում Երևան օրական միջինում 4-5 անգամ։

Հրազդանում մրցակցող օրինական և «ոչ օրինական» ուղեփոխադրողների կայանատեղերը իրարից ընդամենը մեկ խաչմերուկ է բաժանում և լարված մթնոլորտ։

2024-04-10_14-49-48

Անուշը պատմում է, որ երթուղայինների վարորդների առճակատումը անհատ տաքսիստների հետ տեռորի մթնոլորտ է ստեղծել բոլորի համար։ Իրեն և այլ հրազդանցիների մոտենում են «տղաներ» և հորդորում չնստել ավտոմոբիլները, այլ օգտվել օրինական տրանսպորտից։

Հաճախ այս երիտասարդները գործում են խմբավորված։ Նկատի առնելով, որ Մուլտի տրանսպորտը պատկանում է Ծառուկյանին, ուղևորները խուսափում են ընդհարումների գնալ ընկերության «տղաների» հետ։ Առավել թիրախավորված են ոչ մշտական տաքսիստները։

«Մեքենայի մեջ ստուգում են՝ կա արդյոք հրդեհի մարման սարք, ապտեչկա ու այլ բաներ, որոնք կան ավտոբուսներում։ Պարզ է՝ դրանցից ոչ մեկս էլ չունենք։ Բայց եթե լիցենզիա ունես, չեն ստուգում», – ասում է անհատ տաքսիստ Հայկը։ Նա ունի լիցենզիա մի տաքսի ծառայությունից, որն այլևս գոյություն չունի։ Հայկը շարունակում է ընկերությանը վճարել լիցենզիայի համար, սակայն ընկերությունը այլևս չի հոգում մեքենայի ծախսերը։

Ուղևորների վախերն անհիմն չեն նաև ըստ ոստիկանական լրահոսի։ Մարտի 7-ին Մուլտի տրանսպորտի աշխատակիցները Աբովյանում ծեծել են անհատ վարորդի և կրակել նրա ուղղությամբ։ Factor.am-ի հետ զրույցում տուժողն ասել է, որ իրեն ծեծել են իր ծանոթին Երևանից Աբովյան տեղափոխելու համար։

Դեպքից հետո տեռորը Հրազդանում քչացել է, քաղաքացիներին ուղղորդողներն այլևս չեն երևում։ Հարուցվել է քրեական գործ, կան մեղադրյալներ, այդ թվում՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ։

Բայց միկրոավտոբուսների վարորդները Հրազդանում շարունակում են չընդունել անհատ տաքսիստներին։ «Մենք մասնակցել ենք մրցույթին ու շահել, մենք վճարում ենք հարկեր այս պետությանը»,- ասում է Մուլտի տրանսպորտի վարորդներից մեկը։ Տաքսիստներն էլ են վճարում՝ օրական 2000 դրամ երևանյան կայանատեղիի «դիսպետչերին» և 3000 դրամ Հրազդանում՝ լիցենզիայի համար։

2024-04-10_14-45-26

Քաղաքային իշխանությունները օրինական տրանսպորտի կողմից են, սակայն ստեղծված իրավիճակի վրա ազդել չեն կարող։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանատու է միայն մրցույթն անցկացնելու համար։ Ոստիկանությունը միայն ծեծի դեպքով է զբաղվում։ Կոտայքի մարզպետարանը և Հրազդանի քաղաքապետարանը խորհուրդ են տալիս կապվել Մուլտի տրանսպորտի հետ։ Ընկերության հասանելի հեռախոսահամարներով աշխատողները հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը։

The post Լեգալ ավտոբուսների տեռորը ինքնազբաղ տաքսիստների դեմ․ Կոտայք first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Важное дело. На фестивале «Пасхальный дар» собирают гуманитарную помощь

Для поклонников Высоцкого: в Крыму покажут концерт-спектакль «Гамлет ХХ века»

В Санкт-Петербурге зацвела сакура

Жителю Узбекистана дали пять лет колонии за оскорбление Мирзиёева

Музыкальные новости

Настроение в движении. На выставке "Россия" открылась спортплощадка

«Динамо» подложило под «Зенит» бомбу! «Краснодар» может возглавить РПЛ за четыре тура до конца

В Ульяновской области объявили победителей зонального этапа фестиваля-конкурса «Культура – это мы»

Антон Чехов – писатель, врач, путешественник. В Белгороде прошла творческая встреча, посвящённая писателю

Новости России

Помощник рассказал о состоянии Дениса Майданова после госпитализации с отеком

WSJ узнала об оценке НАТО вероятности нападения России на соседей

Лавров провел телефонные переговоры со своим коллегой из Таджикистана

Собянин: Уникальная спецтехника помогает бесперебойной работе метро Москвы

Экология в России и мире

Весенние субботники прошли на предприятиях «Московского» филиала ООО «ЛокоТех-Сервис»

В ОАЭ появились горящие туры для россиян по низким ценам: можно дёшево отдохнуть с вылетом в ближайшие дни

В российских регионах в 2024 году начнут работу магазины «Петербургского дизайна»

Чем перекусить без вреда для здоровья и фигуры?

Спорт в России и мире

«Рублев отдохнул психологически и в Мадриде показывает качественный теннис» — Тарпищев

Медведев сыграет с Бубликом в Мадриде 

Елена Рыбакина выступила с критикой в адрес WTA

Шикарный и практичный стиль Елены Джокович из базовых вещей

Moscow.media

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Героическое участие армян в СВО. Часть третья

Google закрыл дыру в системе безопасности Android TV

РОССИЯН ПРЕДУПРЕДИЛИ О РИСКАХ ВОЗВРАЩЕНИЯ РАЗБОРОК НА ДОРОГАХ











Топ новостей на этот час

Rss.plus






Председателя гордумы Нижнего Новгорода Лавричева арестовали по делу о растрате

Собянин: к 2030 году на долю Москвы придется 35–40% туристов в России

Карина Ховалыг с успехом выступила в главной роли в опере "Царская невеста" в Концертном зале им. Чайковского в Москве

Прокуратура сообщила, что площадь пожара в Раменском возросла до 2,3 тыс. кв. м