Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն անցնող տարում առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտգործնախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ: Ընդգծելով, որ անցնող 2015 թվականը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած... Читать дальше...
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու և նույն գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի սպանության դեպքի առթիվ։ Այսօր, հիշեցնենք, ահազանգ է ստացվել, որ «Գուդվին-Բետ»-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է աշխատակցի դին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ։... Читать дальше...
Հակառակորդի նշանակետի տակ գտնվող առաջին տունը Բաղանիսում՝ Ալավերդյաններինն է: Հալ ու քեֆ հարցնողներին տան լուսամուտներն են ցույց տալիս. դիրքերին նայող տան պատուհանները փակել են ձմռան վառելափայտով, որ գնդակները տուն չմտնեն
Ընդդիմադիր պատգամավորները վստահ են՝ դա նշանակում է բեռ բիզնեսի վրա:
Prosecutors have launched a criminal investigation into what the opposition Armenian National Congress (HAK) calls evidence of serious fraud committed in five Yerevan precincts during Armenia’s December 6 constitutional referendum.
The number of foreign tourists visiting Nagorno-Karabakh has risen by almost 14 percent this year despite increased ceasefire violations along the Armenian-Azerbaijani frontline around the disputed territory, an official in Stepanakert said on Thursday.
“Zhoghovurd” sees a certain contradiction between the signing on Wednesday of an agreement on the creation of a new Russian-Armenian air defense system and President Serzh Sarkisian’s criticism of the Russian-led Collective Security Treaty Organization (CSTO) voiced the day before.
Հայաստանի գետերի վրա գործող 87 ՀԷԿ-երն ուսումնասիրելուց հետո բնապահպանները եզրակացրել են. վիճակն աղետալի է։
Գևորգ Հակոբյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ով է իր փոխարեն վճարել Ֆինանսների նախարարության սահմանած 300 հազար դրամ տուգանքը։
Մոսկվան հերքում է իրավապաշտպանների ներկայացրած մեղադրանքը։
President Serzh Sarkisian has praised Armenia’s macroeconomic performance in 2015, arguing that the domestic economy has continued to grow and the national currency has only slightly depreciated over the past year despite adverse external influences.
Լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն այսօր ներկայացվեց լրագրողներին, իսկ վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան:
Անցած շաբաթ նա Գևորգ Կոստանյանին էր ուղարկել 5 ընտրատեղամասի ստորագրություններով ու կնիքով արձանագրության քաղվածքներ, պնդելով, որ դրանցում առկա տվյալները չեն համապատասխանում ԿԸՀ-ի հրապարակած թվերին։
Կառավարությունը այսօր հերթական նիստի ժամանակ հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշմանը կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են երկրի տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները, և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման... Читать дальше...
էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի մեկնաբանությամբ՝ խոսքը էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է
Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` որոշման հիմնավորման համաձայն, այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ` կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող... Читать дальше...
Այսօր շտապօգնությունից ահազանգ է ստացվել Ոստիկանություն, որ Շենգավիթում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում արյունաշաղախ մարդ կա ընկած։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ոստիկաններն այժմ դեպքի վայրում աշխատում են, իսկ գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։ Քննչական կոմիտեից էլ «Ազատության»-ը հայտնեցին, որ քննիչներն այժմ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական աշխատանքներ են իրականացնում։ «Երկու հոդվածով հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում և սպանություն»... Читать дальше...
Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգերում 2015 թվականին՝ երեկվա դրությամբ, արձանագրվել է մահվան 76 դեպք: Այդ մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասվում է «Խազար» ռազմական հետազոտությունների ոչ կառավարական ինստիտուտի հաշվետվությունում, որի տվյալները հավաքվել են զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մոնիտորինգի արդյունքում: Ըստ նույն աղբյուրի՝ 37 հոգի զոհվել է հայկական կողմի կրակոցների կամ ականի պայթյունի (3 մարդ) հետևանքով, մնացյալ 39-ը մահացել են ոչ մարտական պայմաններում... Читать дальше...
Վերջին երկու տարիներին «Ագաթ-777»-ին առանց բաց մրցույթի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ է փոխանցվել` կոմիտեի շինարարական աշխատանքների համար:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 04/05 ընտրական տեղամասի հանձնաժողովի կողմից կեղծվել են քվեարկության արդյունքները: Հաղորդման հիման վրա՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ, նախաքննությունը շարունակվում է... Читать дальше...
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև երեկ ստորագրված համաձայնագիրն է, մամուլը շարունակում է հետևել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակին: Թերթերն անդրադառնում են նաև տնտեսական խնդիրների:
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վախթանգ Աբրահամյանին վեց տարի ժամկետով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ նշանակելու մասին, դադարեցնելով նրա՝ ԿԲ-ի խորհրդի անդամի լիազորությունները: Սերժ Սարգսյանի երկու այլ հրամանագրերով, որոնք հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Արմենակ Դարբինյանը և Արկադի Խաչատրյանը նշանակվել են ԿԲ-ի խորհրդի անդամներ՝ համապատասխանաբար հինգ տարի և մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետներով: Նշենք, որ Արմենակ Դարբինյանը վերանշանակվում է այդ պաշտոնում... Читать дальше...
Պաշտոնական Դամասկոսը հայտարարում է, որ պատրաստ է մասնակցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ խաղաղ բանակցություններին, որոնք նախատեսված են հունվարի վերջին Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը Պեկին այցի ընթացքում հույս է հայտնել, որ երկխոսությունը կնպաստի երկրում ազգային միասնական կառավարություն ստեղծելուն: Նախարարը շեշտել է, որ թույլ չեն տա որևէ արտաքին միջամտություն բանակցություններին:
Ռուսաստանը նոր թղթադրամ է հրատարակել՝ նվիրված Ղրիմին: Նոր 100 ռուբլիանոցի դիմերեսին պատկերված է հայտնի «Ծիծեռնակի բույն» դղյակը Յալթայի մոտ, դարձերեսին՝ Խորտակված նավերի հուշարձանը Սևաստոպոլի նավահանգստում՝ առագաստանավերի ֆոնին:
Թուրքմենստանն ավարտել է Արևելք-Արևմուտք գազատարի կառուցումը: Երկրի նախագահի հավաստմամբ՝ նոր գազատարը եվրոպական գործընկերների հետ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ կստեղծի և կխթանի Տրանսկասպյան գազամուղի կառուցումը: Գազատարի արժեքը 2․5 մլրդ դոլար է, թողունակությունը՝ տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր: