Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի դրդչության համար։ Այս պահին որոշվում է Բուդաղյանի խափանման միջոցը։ Նա գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ձերբակալված մյուս 3 անձանց՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանի, Հենրիկ Շահենի Ավագյանի և Վիտալի Վլադիմիրի Մինասյանի վերաբերյալ արդեն կայացվել է կալանավորման որոշում։ Հիշեցնենք... Читать дальше...
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, ներկայումս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պատասխանատու են հաքերների օգնությամբ ԱՄՆ-ի պետական գաղտնիքները գողանալու համար։ BBC-ի հաղորդմամբ, Քլինթոնը ասել է, թե «Չինաստանը փորձում է կոտրել ԱՄՆ-ում այն ամենը, ինչը չի շարժվում»։ Նյու-Հեմփշիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը նշել է, որ «չինական ռազմական ուժը շատ արագ է աճում, նրանք ռազմական օբյեկտներ են տեղակայում, որոնք սպառնում են այն երկրներին, ում հետ մենք պայմանագրեր ունենք... Читать дальше...