Այսօր շատերն են հեգնանքով ասում՝ այս նոր շարժման նախաձեռնողները լիովին զուրկ են երևակայությունից և պարզապես փորձում են մեկը մեկին կրկնել իշխանությունների դեմ պայքարի այն բոլոր եղանակները, որոնք օգտագործվել են 2018 թվականին։ Բավական անհասկանալի տրամաբանություն։ Անընդհատ լսում ենք՝ մեր բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ դասեր չենք քաղում անցյալից, բայց երբ դասեր ենք քաղում ու որոշում ենք օգտագործել հաջողված փորձը, անմիջապես հնչում է՝ կապկում եք մեզ։