1939 թ–ին Երևանում նշում էին «Սասնա ծռեր» էպոսի 1000–ամյակը։ Այդ առիթով որոշվեց Երևանի կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի գլխավոր հերոսի` Սասունցի Դավթի արձանը։ Քանդակագործներն ասում էին, որ գոնե մեկ-երկու տարի պետք է նոր քանդակի համար, և միայն Փարիզից նոր վերադարձած Երվանդ Քոչարը համաձայնեց կարճ ժամկետում քանդակել Դավթին։ 18 օր անց արձանը պատրաստ էր։