«Արևմտյան Ադրբեջան հեռուստաընկերությունը», որի պաշտոնական բացումը տեղ էր ունեցել երեկ Բաքվում և որը հեռարձակվելու է պետական պատվերով, եռալեզու՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն՝ ադրբեջանցիներին և աշխարհին ներկայացնելով «գրավված Ադրբեջանի մասին ճշմարտությունը ու այնտեղ հետվերադարձի հայեցակարգը», այսօր եթեր է հեռարձակել առաջին տեսանյութը։ Այնտեղ խոսվում է Սյունիքը գրավելու պատրաստակամության մասին․ նշվում է, որ ազերի սահմանապահները սպասում են Ալիևի