Այսօր, երբ հասարակ մարդիկ անդրադառնում են քաղաքական թեմաներին, սովորաբար չեն փորձում խորություն կամ սեփական միտք ներառել իրենց խոսքի մեջ։ Այսպես, մեր օրերում գերակշռում են մակերեսային և թափառող «մտքերը»։ Միգուցե սա բնական երևույթ է, որովհետև հայհոյախառն և 2018-ից հետո առաջացած «նախկիններ/ներկաներ», «5-րդ շարասյուն», «թալանչի ղարաբաղցիները» կամ, հակառակ կողմից, «դավաճան», «հողատու», «թուրք» և ավանդական դարձած նույնանման այլ եզրույթներով