Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա պահի հրատապ խնդիրներին ու առաքելությանը՝ մեր ասելիքը կարող է ամպագոռգոռ հնչել, քանզի դեռ ոչ ոքի չի հաջողվել սահմանել կամ գոնե հասկանալ, թե որն է ՀՀ պետականության արդի գործառութային նպատակը՝ պարզապես գոյատեւո՞ւմը, թե՞ ժամանակ շահելը, մինչեւ որ աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում որոշակի չափով կբյուրեղանան՝ դուրս գալով տուրբուլենտության վիճակից: Երկու