Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով Հայաստանից Իրան ժամանած Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով սոյն թւականի փետրւարի 19-20-ին եղաւ Նոր Ջուղայում։ Երկօրեայ այցի շրջանակներում, Արթուր Մոսիեանը հանդիպումներ ունեցաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարեց բռնի տեղահանւած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ