ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում «Հարգարժա՛ն Համաժողովի նախագահ, Հարգարժա՛ն Համաժողովի գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ որպես դիտորդ պետություն։ Մենք հավատացած ենք, որ Զինաթափման համաժողովը ծառայում է որպես ազգերի միջև երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն և փոխըմբռնում