Արտաշատում մեծ շուքով դիմավորել են Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանին, նրա մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանին, ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանին: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել են հայ մարզիկին՝ Բուխարեստում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կարևոր հաղթանակ գրանցելու, Հայաստանի անունը բարձր պահելու համար: Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված ըմբշամարտի առաջնությանը Արման Անդրեասյանն առաջին անգամ դարձել