ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է. «Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, «զանգվածային խաբեության» ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. «գործունեության ծրագրով» նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը: Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը,