Մարտին Գալստյանը պատասխանեց. «Ավտոները, ճիշտ եք ասում, այնտեղ կային մեքենաներ, որոնք 2015 թիվ էին, քաղաքականության համաձայն, մեր հաշվարկներով 5-րդ տարուց հետո մեքենայի շահագործումը դառնում է շատ ծախսատար: Օրինակ, իմ մեքենան, եթե չեմ սխալվում, 2012 թիվ է ու իր վրա կատարվող ծախսերը էապես ավելացել են վերջին տարիների ընթացքում»: