Վատիկանի արխիվի՝ նախկինում չհրապարակված փաստաթղթերը լույս են սփռում անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների` հայերի զանգվածային ոչնչացման պատմության վրա։ Գերմանացի պատմաբան, «Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Մայքլ Հեսսեմանը Sputnik Արմենիային է ներկայացրել այդ փաստաթղթերը։