Ռիո-2016. Հովհաննես Դավթյանն ու Արթուր Հովհաննիսյանը պարտվել են
Հայ մարզիկներից առաջինը մեկնարկել է 60 կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը: Նա որակավորման փուլում ժամանակից շուտ հաղթել է ավստրիացի Լյուդվիգ Պաիշչին ու դուրս եկել 1/16 փուլ:
Այստեղ հայ ձյուդոիստի մրցակիցն է եղել Ռուսաստանը ներկայացնող Բասլան Մուդռանովը: Իր արդեն 3-րդ Օլիմպիական խաղերին մասնակցող Դավթյանին չի հաջողվել անցնել հաջորդ փուլ, ու նա դուրս է մնացել խաղերից:
Բառռայի Ռիոկենտրոնում էլ մեկնարկել են բռնցքամարտիկները: Կարեն Աղամալյանի սաներից պայքարի մեջ է մտել Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու 0:3 հաշվով զիջել իսպանացի Սամուել Կառմոնային:
Նախագծի գործընկեր