Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից
Այս որոշումը չի տարածվում բուհերի վրա։
«Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,- իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է նախարարը։
Ուսումնական հաստատություններում դասերի վերսկսումը արդեն երրորդ անգամ է հետաձգվում՝ Հայաստանում սուր շնչառական վարակների բռնկման պատճառով։