Добавить новость
Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մովսիսյանի անցումը «Սպարտակ» հանցավոր աշխարհի հետ կապ չուներ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Տեղեկությունն այն մասին, թե հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի անցումը Մոսկվայի «Սպարտակ» կայացել է հանցավոր աշխարհի միջամտության շնորհիվ, իրականությանը չի համապատասխանում, ակումբը միշտ լավ է վերաբերվել խաղացողին։ Այդ մասին ՏԱՍՍ–ին ասել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբը։

 

Նախորդ շաբաթ 28–ամյա հարձակվողը վարձակալության իրավունքով «Սպարտակից» անցել է «Ռեալ Սոլթ Լեյք»։ Վարձակալության համաձայնագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1–ը։ Ամերիկյան ակումբի սեփականատեր Լոյ Հանսենն ասել է, որ անցումն իրականացնելու համար նա ստիպված է եղել դիմել «ռուսական մաֆիայից ինչ–որ մեկին»։

«Մաֆիայի մասին այս պատմությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ մեկնաբանելու բան էլ չկա»,– ասել է Մաքքեյբը։

Ամերիկյան ԶԼՄ–ներում հրապարակվել է նաև Մովսիսյանի մեկնաբանությունն այն մասին, որ «Սպարտակում» նրան վատ են վերաբերվել։ Մաքքեյբի խոսքով, տվյալ տեղեկատվությունը նույնպես կեղծ է։ «Սպարտակը» պրոֆեսիոնալ է իրեն դրսևորել Յուրայի նկատմամբ և միշտ լավ է վերաբերվել նրան, – նշել է գործակալը։ – Յուրան բացառիկ լավ հիշողություններ ունի «Սպարտակի» մասին։ Այդ ակումբը Յուրային հնարավորություն է ընձեռել սեփական կարիերայում խաղալ ամենաբարձր մակարդակում»։

Հայաստանի հավաքականի հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007–ից 2009 թվականներին, անցկացրել է 53 խաղ, որոնցում 15 գնդակ է խփել և դարձել է ՄԼՍ գավաթակիր։ 2010 թվականին Մովսիսյանը լքել է ԱՄՆ–ն Եվրոպայում կարիերան շարունակելու համար, որտեղ հանդես է եկել դանիական «Ռաններս»–ում (30 խաղ, 12 գոլ)։ Ռուսաստանում հարձակվողը խաղում է 2011 թվականից` Կրասնոդարի կազմում (51 խաղ, 23 գնդակ), Մոսկվայի «Սպարտակում» (66 խաղ, 27 գնդակ)։ Ռուսաստանի 2015-16 առաջնությունում Մովսիսյանը «Սպարտակի» կազմում անցկացրել է 11 խաղ, որոնցում երեք գնդակ է ուղարկել դարպաս և երկու որոշիչ փոխանցում է կատարել։ 28–ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի ամառը։ -0-

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus