Ամանորի գիշերը Դուբայում հյուրանոց է այրվում
The Guardian-ը այս պահի դրությամբ հաղորդում է 15 վիրավորների մասին, մեկ մարդ էլ սրտի կաթված է ստացել։ Իշխանությունները միջադեպը չեն կապում ահաբեկչական հարձակման հետ։
Դուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրենը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքին. - «Զոհեր չկան, փառք Աստծո։ Իհարկե սա չի ազդի ամանորյա տոնակատարությունների վրա»։