Հոկտեմբերի 20-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն տրանսպորտային միջոցների երթևեկության համար. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։