Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ  սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու 

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած երիտասարդները  հանրապետության նախագահի հետ  հանդիպմանը  հետաքրքրվել են, թե կառավարման խորհրդարանական համակարգին անցումն ինչ ազդեցություն կունենա բանակի մարտունակության վրա, համաձայն որի՝ պաշտպանական խնդիրները վերապահվելու են կառավարությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ազդեցությունը միայն դրական է լինելու: Մինչ այդ փոփոխությունները մանրամասնելը՝  հանրապետության ղեկավարը  նշել է, որ  այսօր արդեն ինքը դրական տենդենց է տեսնում Պաշտպանության նախարարությունում:

 

«Ուզում եմ գովել Պաշտպանության նախարարին  այն առումով, որ համապատասխան տեղում իրոք համապատասխան մարդիկ են աշխատում: Եվ ընդհանրապես՝  Պաշտպանության նախարարությունում  պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսևորել»,- ասել է նախագահ Սարգսյանը, ապա շեշտել, որ եթե չլիներ այն  համոզմունքը,   որ  սահմանադրական բարեփոխումները  դրական ազդեցություն կունենան բանակի վրա, դրանք երբեք չէին նախաձեռնվի:

 

Շարունակելով միտքը՝ նախագահը հիշեցրել է, Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունն է  մոբիլիզացնել  երկրի ռեսուրսները՝ ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար: «Իսկ ինչպե՞ս կարող է մոբիլիզացնել, եթե այդ որոշումները կայացնում է կառավարությունը: Պատկերացրեք՝ եթե կառավարությունում այսօր որոշումներ կայացնելու իրավունքը լինի մեկ այլ քաղաքական ուժի: Չի՛ կայացնի այդպիսի որոշում: Ենթադրենք՝ ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար մեզ անհրաժեշտ է 100 միլիոն դոլար՝ 50 մլրդ դրամ, իսկ այդ քաղաքական ուժը համարում է, որ այդ 50 միլիարդը պետք է ծախսել, ենթադրենք՝ աղքատությունը Հայաստանում քչացնելու վրա: Այսինքն, այսօր պատասխանատվությունը Գերագույն գլխավոր հրամանատարի վրա է, իրավունքը՝ մեկ այլ տեղ: Մինչև հիմա մենք այդ խնդիրը կարողացել ենք լուծել, որովհետև նույն քաղաքական ուժն ենք և՛ նախագահականում, և՛ կառավարությունում: Իսկ եթե այդ բալանսը խախտվի, շատ պրոբլեմներ կարող են լինել: Արել ենք հետևյալը. պատասխանատու է նա, ով ունի իրավունքներ: Համապատասխանեցրել ենք, և սրանով  մենք բարձրացրել են նաև Պաշտպանության նախարարի դերակատարությունը»,-մանրամասնել է նախագահ Սարգսյանը և ավելացրել, որ  Պաշտպանության նախարարը  կառավարության հավասարազոր անդամ է: 

 

Նոր Սահմանադրությամբ Պաշտպանության նախարարը խաղաղ շրջանում գործողությունների մեծ ազատութուն է ունենալու, իսկ  զորքերը ենթարկվելու են կառավարությանը:  Ռազմական ժամանակահատվածում վարչապետը դառնալու է գլխավոր հրամանատար, սակայն բանակի առումով այստեղ, ըստ հանրապետության նախագահի,  որևէ վտանգ չկա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus