Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մարտական հերթապահություն անցած ծառայողների կրթությունը անվճար դարձնելը լավ հնարավորություն է հատկապես անապահով ընտանիքների համար. վերլուծաբան

«Ռազմինֆո»-ի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ ուղղված մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը:  «Բանակում ծառայած մարտական հերթապահություն անցած զինծառայողների համար դա շատ լավ հնարավորություն է, որովհետև զինծառայությունից հետո տղաների մի մասը չի կարողանում ուսում ստանալ, քանի որ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում»,-ասաց նա:

Չնայած դրան նա անդրադարձավ զորացրվածների շրջանում  առկա բողոքներին, որ զինգրքույկներում չեն նշում մարտական հերթապահության մասին, ինչը պետք է ուղղել, քանի որ դա կարող է անհավասարության վերաբերյալ մտահոգություն թողնել:

«Դա հնարավորություն կտա անապահով ընտանիքների ծառայողներին հետագայում կրթություն ստանալ, որովհետև կրթության գինը մեզ մոտ բավական բարձր է և այդ հնարավորությունը շատ օգտակար կլինի և հավասարության գաղափարը կունենա: Կարծում եմ, որ այն տղաները ովքեր բանակում են անպայման կմեկնեն մարտական հերթապահության, քանի որ դա հնարավորություն կտա, որ նրանք հետագայում անվճար կրթություն ստանան»,-ասաց նա:

Գարիկ Հարությունյանը նշեց, որ եթե հնարավոր լիներ բանակային ծառայության ընթացքում զինծառայողներին օգնել որևէ ուսումնական ծրագրերով կամ գոնե մասնագիտական ուղղորդման հարցում, դա բավականին կարևոր կլիներ: Նա նաև կարևորեց հաշվի առնելով նորակոչիկների կրթական ցենզը նրանց գիտելիքները բանակում նպատակային օգտագործել և նշեց, որ, կարծես թե, վերջերս այդ ուղղությամբ կատարվում է աշխատանքներ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus