Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զինվորի ծառայությունը կազամակերպվել է հողաթափերով, ապա հատուկ հարմարեցված կոշիկներով. գործը կքննվի վարչական դատարանում

Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը, ունենալով առողջական խնդիրներ, զորակոչվել է բանակ և արդեն մեկ տարի ծառայություն է իրականացնում։ Զինծառայողի առողջական խնդիրների մասին ծառայության անցնելուց օրեր անց բարձրաձայնել էր վերջինիս մայրը՝ Մարգարիտա Անանյանը։

Նա դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով որդին չի կարողանում կրել զինվորական կոշիկներ: Մայրը բարձրաձայնել էր, որ իրեն բժիշկներն ասել էին, որ վիրահատությունն է միակ ելքը, բայց այն էլ հնարավոր է հաջող չանցնի։

Ինչպես նշել էր Մարգարիտա Անանյանը, զինվորի ծառայությունը կազմակերպվել է հողաթափերով, ապա հատուկ հարմարեցված կոշիկներով, ինչը օրենքի կոպիտ խախտում է։

Тert.am–ի հետ զրուցում զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը տեղեկացրեց, որ երկար քաշքշուկից հետո զինծառայողին ծառայության համար պիտանի ճանաչելու որոշումը կվիճարկվի վարչական դատարանում։

«ՀՀ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2016 թ. մարտի 3-ի նիստի որոշմամբ հանձնաժողովն արձանագրել էր, որ զինվորական ստանդարտ կոշիկ կրելու աննշան խանգարման առկայությամբ զինծառայողը չի կարող կրել դրանք, և բացառության կարգով կթույլատրվի կրել ոչ ստանդարտ կոշիկներ: Ինչը, սակայն, չի բխում որևէ իրավական ակտից. զինվորական կոշիկներ կրելը կամ հնարավոր է, կամ՝ ոչ, իսկ երկրորդ դեպքում՝ զինակոչիկը համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայությանը»,-մանրամասնեց նա:

Արայիկ Զալյանը հիշեցրեց, որ Վարչական դատարանը 2016թ. հոկտեմբերի 7-ին մերժել էր է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ վիճարկվող ակտը վարչական ակտ չհամարելով, բայց վարչական դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ 2016 թ. դեկտեմբերի 1-ի իր որոշմամբ՝ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Վարչական դատարանը սխալ է կիրառել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթները, իսկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները բավարար են բողոքը բավարարելու համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus