Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արտաքին զսպման մեխանիզմներ չկան և Ադրբեջանը օգտվում է դրանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործի թեմա չէ: Ըստ քաղաքագետի՝ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև միջազգային հանրությունը վաղուց հոգնել է Ադրբեջանի զուտ քարոզչական թեզերով առաջնորդվելու մարտավարությունից, այսինքն` հասկանում է, որ կա իրական քաղաքականություն և Ադրբեջանը խուսափում է լինել այդ քաղաքականության մեջ: «Այս մոտեցումը իրապես հոգնեցնող է,  դրա համար Ադրբեջանը որքան նման քայլերի է դիմում, հետզհետե արձագանքներն ավելի կտրուկ են դառնում»,-ասաց նա և նշեց, որ Լավրովը արձանագրել է, որ արցախյան հարցը տարածաշրջանային խնդիր է, ինչը քարոզչական թեզերով փորձում է Ադրբեջանը կոծկել:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը կառուցված է այլ սկզբունքների հիման վրա, թեև հիմա, ըստ էության, չկա բանակցային գործընթաց, ինչի դրա համար հարցը սկսվում է քննարկվել տարբեր հարթակներում:

«Կարծում եմ, որ Մոսկվան որոշակի առումով փոխել է իր մոտեցումները, ինչը վկայում է ոչ միայն այս հայտարարությունները, այլ Հայաստանի հետ ակտիվացնելով ռազմաքաղաքականությունը, սակայն ասել, որ հիմա ունենք հայկական շահ սպասարկող Ռուսաստան, կարծում եմ, ժամանակավրեպ է: Ռուսաստանը փորձելու է բոլոր առումներով իր ազդեցությունը հավասարապես մեծ լինի, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից վրա»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ լավատեսական սպասումներ, ցավոք սրտի, չունի և բանակցային գործընթացը գտնվում է փակուղում, իսկ Ադրբեջանը, որպես ապրիլին ձախողած կողմ, լուրջ խնդիր ունի իր սխալները շտկելու համար: «Հետևաբար լարվածության աճը այս պահին ամենականխատեսելի սցենարն է, ինչը կարող է ակտիվանալ՝ տարածաշրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունները պարզելու գործընթացով: Մենք տեսնում ենք, որ արտաքին զսպման մեխանիզմներ չկան և Ադրբեջանը օգտվում է դրանից: Անգամ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր հստակ հասկանում են, թե որ կողմն է տապալում բանակցային գործընթացը, խուսափում են դա բացահայտ ասելուց,  իսկ մեր ԱԳՆ-ն էլ բավական հետևողական չէ, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջապես, իրերը սկսեն իրենց անունով կոչել»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus