Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը մահացավ

Նախօրեի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը այսօր ուշ երեկոյան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Լևոնի բարեկամները: Նշենք, որ ինչպես Tert.am-ին երեկ տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից, Լևոնը վնասվածքներ էր ստացել սրտի ու թոքի շրջանում:  

«Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մեզ մոտ՝ թոքի և սրտի վնասվածքներով, վիրահատվել է, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում, սակայն 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտի կծկողականությունը շատ թույլ է, ապարատային շնչառության տակ է, ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել էին վերակենդանացման բաժնից:  

22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին էր և Սևան քաղաքի բնակիչ: Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա նշանածը՝ Հերիքնազը, լրագրող է:  Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմել է, որ ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում լրագրող և դասավանդող է աշխատել Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոցում: Իսկ վիճաբանությունը, Հերիքնազի խոսքով, եղել է աշխատավարձի շուրջ, որը տնօրենը ամիսներ շարունակ չէր վճարել:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել են  ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus