93-ամյա վետերանը վազելով անցել է ԱՄՆ ամբողջ երկայնքը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի 93-ամյա վետերան Էրնի Էնդրասը վազելով կտրել է ամբողջ երկիրը` Արևմտյան ափից Արևելյան ափ հասնելով:
Ինչպես նշում է al.com-ը, տղամարդու գաղափարի իրականացման համար 2 տարի և 10 ամիս է պահանջվել: Նա տեղաշարժվել է թե' վազելով, թե՛ քայլելով, և դարձել է ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիկ օվկիանոս հատած ամենատարեց մարդը:
Նշվում է, որ ճանապարհորդության ընթացքում Էնդրասին աջակցելու նպատակով տարբեր մարդիկ են ուղեկցել:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդն իր մարաթոնն ավարտել է Ջորջիա նահանգում` մուտք գործելով Ատլանտյան օվկիանոսի ջրեր: