Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է. ՀՀԿ խոսնակը «Սասնա ծռեր» խմբի մասին

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է»։

 

Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է։ Հարցին, թե ինչու Նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, և ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։

 

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին Խորենացու փողոցում ցույցը ցրելու ժամանակ՝ Շարմազանովն ասել է. «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»։ 

 

ՀՀԿ-ականների լռության առթիվ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը հետևյալն է. «Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր, և կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ: Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի և մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։  Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus