Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայ տաքսիստները բողոքում են հայկական շուկա Yandex Taxi–ի մտնելու դեմ և հավասար պայմաններ են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ տաքսիստները բողոքում են հայկական շուկա Yandex Taxi–ի մտնելու դեմ և հավասար պայմաններ են պահանջում, երեքշաբթի լրագրողներին ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Yandex Taxi–ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մտադիր են հուլիսի 1–ից դուրս գալ հայկական շուկա` աննախադեպ ցածր սակագներով։ Իրավիճակի հարցում իրենց դժգոհությունն են հայտնել GG տաքսիի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ Yandex Taxi–ն փորձել է էժան գնով գնել իրենց բիզնեսը` հակառակ դեպքում սպառնալով դիմել դեմպինգի։

Հովհաննիսյանի խոսքով` տաքսիստները բողոքում են շուկայում ստեղծված ոչ հավասար պայմանների դեմ լիցենզավորման և հարկային վճարների տեսակետից։

«Այսօր մասնավոր տաքսիստների համար գոյություն ունեն մի շարք պարտադիր պահանջներ, որոնք հանգեցնում են ֆինանսական ծախսերի, մասնավորապես` լիցենզիայի ստացում, ավտոմեքենայի վիճակի նկատմամբ պարտադիր պահանջներ, հարկերի և տուրքերի վճար` հաշվի առնելով նաև այն, որ երկրի տարածքում գործող առցանց տաքսի ծառայություններին նման պահանջներ չեն ներկայացվում», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ երկրում գործող առցանց տաքսիները, ինչպիսիք են GG–ն, Mobi–ն, On-Line–ը, ինչպես նաև հայկական շուկա մուտք գործող Yandex Taxi–ն պարտավոր չեն ստանալ լիցենզիա և հարկեր վճարել, ինչը շուկայում ստեղծում է հակամրցակցային պայմաններ։

Նա նաև նշեց, որ հաշվի առնելով Yandex Taxi–ի հրապարակած սակագները` շուկայում իրականացվելու է դեմպինգ` մրցակիցներին դուրս մղելու նպատակով, ինչից հետո նա մենաշնորհի կվերածի շուկան և կսահմանի սեփական կանոնները։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում գործող 50 հազար տաքսիներից լիցենզիա ունեն միայն 4,5 հազարը։ Միաժամանակ, պատասխանատու կերպով հարկ է վճարում միայն 1,2 հազարը, իսկ ոլորտը չի կարգավորվում պետության կողմից։ Ցանկացած մարդ կարող է ստանալ լիցենզիա` միայն վճարելով անհրաժեշտ գումար, պահանջներ չեն ներկայացվում վարորդի առողջական վիճակի, սանիտարական նորմերի նկատմամբ, չկան տաքսիների կայանման համար հատուկ վայրեր և շուկայի կարգավորման հարցում պետության պատասխանատվության կանոնակարգ։

Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկեց լիցենզավորել շուկայի բոլոր սուբյեկտներին կամ չեղարկել լիցենզավորման պատրադիր պահանջները մնացած տաքսիստների համար։

«Հակառակ դեպքում, մենք կսկսենք բողոքի ակցիաներ` այդ թվում պետությունից պահանջելով չեղարկել պարտադիր լիցենզավորումը, վերադարձնել այս տարիների ընթացքում լիցենզիայի գնման համար տաքսիստների կողմից կրած վնասները և այլ ծախսերը, որոնք կատարել են տաքսիստները շուկայում կարգավորման բացակայության պատճառով», – ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ բողոքի ակցիաները նախատեսվում է սկսել արդեն հունիսի վերջին։ –0–

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus