Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թիվ 83 մանկապարտեզում դրամահավաքի մասին խոսք չի եղել. Մալաթիայի թաղապետարանի պաշտոնյա

Tert.am-ի տեղեկություններով Մալաթիա վարչական շրջանի թիվ 83 մանկապարտեզի տնօրեն Գայանե Մալյանը կոյուղին մաքրելու պատճառաբանությամբ ծնողներից և մանկապարտեզի աշխատակիցներից գումար է հավաքել՝ համապատասխանաբար 200-ական և 1000-ական դրամ:

Թիվ 83 մանկապարտեզի տնօրենը հերքեց շրջանառվող լուրերը, նա ասաց, մաքրման աշխատանքներն իրականացրել է թաղապետարանը։ «Մանկապարտեզում դրամահավաք չի եղել, ամեն ինչ արվել է թաղապետարանի կողմից»,-ասաց նա:

Մալաթիայի թաղապետարանի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում բացառեց դրամահավաքության դեպքերը, սակայն խոստացավ ուսումնասիրություն անցկացնել մանկապարտեզում։

«Մանկապարտեզներում շատ խիստ բացառվում է դրամահավաքությունը, առավել ևս կոմունալի հետ կապված, որովհետև եթե կոմունալի հետ կապված  խնդիրներ ենք ունենում,  տնօրենը կապվում է բաժնի հետ և թաղապետի հանձնարարականով կոմունալի աշխատակիցները գնում են մանկապարտեզ և խնդիրները վերացնում են»,-ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր չի՞ համարում այն, որ տնօրենը դրամահավաքություն է իրականացրել՝ պատճառաբանելով կոյուղու մաքրման աշխատանքները, թաղապետարանի  կրթության բաժնի պետը կրկին բացառեց, ասելով, որ նման դեպքերում տնօրենը շատ խիստ պատժվում է:

Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ թեժ գծի զանգերի հետքերով գնում են, զանգում են ծնողներին և տեսնում, որ իրականությանը չի համապատասխանում:

Այսօր Մալաթիայի թաղապետարանի կրթության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրություն է տարվել մանկապարտեզում. «Առավոտյան այցելել ենք մանկապարտեզ, ծնողներին հարցումներ ենք արել, դրամահավաքության մասին խոսք չի եղել»:

Նշենք, որ մանկապարտեզն ունի 29 աշխատակից և 192 սան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus