Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ-ում շատ են կանանց շուկան թիրախավորող բարակ ծխախոտի օգտագործողները. Ալ. Բազարչյան

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կողմ է, որպեսզի Հայաստանում արգելվի բարակ ծխախոտը, որը, ըստ մասնագետների, թիրախավորում է հատկապես կանանց սպառման շուկան:

«Խնդիրն այն է, որ այն խաբեության մեջ է դնում ծխողներին` տպավորություն ստեղծելով, թե դրանք քիչ ավելի վնաս են, քան հաստերը։ Մինչդեռ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դա ավելի շատ մարքեթինգային քայլ է՝ շուկա գրավելու համար, և հենց այդ պատճառով դիսկուսիաներ են ընթանում, որ կիրառվեն այս կամ այն սանկցիաները»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարի Նյու Դելիում տեղի ունենալիք Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի խորհրդաժողովի ժամանակ կարող է որոշում կայացնել բարակ սիգարետներն արգելելու մասին, քանի որ  բարակ սիգարետները, ըստ այդմ, իրենց դիզայնով թիրախավորում են հիմնականում ծխող կանանց «շուկան»՝ մատուցելով նաև կեղծ կարծրատիպ, թե ծխելը նպաստում է սլացիկ կազմվածք ունենալուն:

Ալեքսանդր Բազարչյանը նշեց. «Ես հիմա անգիր չեմ հիշում՝ մեր ծխախոտ օգտագործողներից որ մասը ինչ ծխախոտ է ծխում, բայց մեր երկրում բավականին մեծ մասնաբաժին են կազմում բարակ ծխախոտ օգտագործողները»:

Բժիշկը նշեց, որ Հայաստանում որևէ բան կարող է արգելվել միմիայն օրենքով, այդ թվում` ծխախոտի վրա դրվելիք սահմանափակումները, որքան էլ ԱՀԿ-ն կամ որևէ միջազգային կառույց նման խնդիր դնի:

Ի պատասխան հարցի, թե գործի բերումով շա՞տ են եղել դեպքերը, երբ առնչվել է ծխախոտ արտադրող և ներկրող կազմակերպությունների լոբբինգին ու խոչընդոտներին` Ալ. Բազարչյանը նշեց. «Ես ծխախոտային ինդուստրիային վերաբերող հարցերին չեմ պատասխանում»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus