Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5 տոկոսով

2016-ի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ աճել է 5,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Աճի այս ցուցանիշն արձանագրվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտների աճի շնորհիվ: Այդպես, 2016-ի առաջին 5 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8,8 տոկոսով, ծառայություններինը՝ 8,6 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 4,7 տոկոս: Միևնույն ժամանակ անկում է արձանագրվել երկու ոլորտներում՝ շինարարությունում՝ 7,9 և առևտրում՝ 0,1 տոկոսով:

Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` մոտ 774 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` գրեթե 533 մլրդ դրամ, ինչպես նաև ծառայությունների ծավալը` 468 մլրդ դրամ: Այսպիսով, առևտուրն ու արդյունաբերությունը գումարային առումով ամենամեծ ծավալներ են պահպանում:

Ինչ վերաբերում է արտահանման ցուցանիշին, ապա այն կազմել է 656 մլն դոլար՝ 20,1 տոկոս աճ արձանագրելով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 235 մլն դոլար՝ 0,9 տոկոս աճ արձանագրելով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 579 մլն դոլար:

Իսկ ահա արտաքին առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6,8 տոկոսով ՝ կազմելով 1 մլրդ 892 մլն դոլար։

ԱՎԾ-ն իր հրապարակման մեջ անդրադառնում է նաև Հայաստանում միջին աշխատավարձի ցուցանիշներին: Ըստ այդմ, այն Հայաստանում կազմում է շուրջ 184 հազար դրամ: 2016-ի հունվար-մայիսի արդյունքներով, միջին աշխատավարձը բարձրացել է 3,5 տոկոսով և կազմել 183,9 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում` 220 հազար դրամ՝ 6,9 տոկոսի աճ արձանագրելով: Նվազում է արձանագրվել պետական հատվածում` 157 հազար դրամ, այսինքն՝ 0,1 տոկոսի նվազում։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ ապրիլին կանխատեսում էր, որ Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին կկազմի 1.9 տոկոս, մինչև մեկ ամիս անց՝ մայիսին, ԱՄՀ-ն կանխատեսումը փոխեց և այժմ կանխատեսում է մինչև 2.2 տոկոսի աճ 2016 թվականի համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus